Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ

09:31, կիրակի, 02 հունիսի, 2019 թ.
ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ
    
    
    

Անհնա՛ր չէ, բայց դժվա՜ր է

Չգրե՜լը,

Չխոսե՜լը,

Չըմբռնե՜լը այն մասին,

Որ մենա՜կ ես՝ դո՛ւ ես

մեկ էլ ճի՜շտն ասած

Քո անհնար երազանքը հնարավոր խոստացող,

Հեռավո՜ր ու սառնասի՜րտ

Աղավաղված մի Լուսին…


    

Լուսինն ընկե՜ր, զրուցակի՜ց,

Մե՜կ թշնամի,

Մե՜կ բարեկամ,

Սառը նույնիսկ ձկան աչքից

Ճշտի նման դառն, անհամ:


    

Դառը լինես կամ էլ անհամ

Ճշտի նման տանջալից,

Ինքդ լինես զրուցակից

Ինքդ լինես ունկընդիր

Միևնույն է անհնար չէ

բայց դժվա՜ր է

Չգրե՜լը,

Չխոսե՜լը,

Չըմբռնե՜լը այն մասին,

Որ մենա՜կ ես՝ դո՛ւ ես

Մեկ էլ Լուսնի վրա հույս դրած

Իր ափերից դուրս եկած

Թափառական քո հոգին…


    

Ասածս զինչ ցուցանե

Մենակ լինել

Անհնար է աշխարհում

Քանի հոգիդ դեռ շնչում է

պտտվում է

անդադրում…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3005 | 0 | 0
Facebook