Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեխաներին պետք է պաշտպանել ու գուրգուրել ամեն օր

15:06, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Երեխաներին պետք է պաշտպանել ու գուրգուրել ամեն օր

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու ամռան առաջին օրը:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին այս երկու պայծառ օրերի առթիվ:

Երեխաներին պետք է պաշտպանել ու գուրգուրել ամեն օր: Պետք է հիշել, որ նրանք չափազանց փխրուն արարածներ են ու հասկանում եմ ամեն ինչ:

Մեր փոքրիկները պիտի մեծանան խաղաղ միջավայրում ու ստանան ճիշտ դաստիարակություն: Չէ՞ որ հենց նրանք են մեր պետականության վաղվա կերտողներն ու մեր հպարտությունը:

Ապրե´ք անամպ երկնքի տակ, սիրելի´ երեխաներ, թող ձեր աչքերում երբեք չխամրի հույսն ու հավատը դեպի պայծառ ապագան:
    
     Գրիգոր Գուլյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2499 | 0 | 0
Facebook