Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

«…նույն երկիրը չի կարող զարմանալի պտուղներ տալ և միաժամանակ քաջ ռազմիկներ ծնել»

10:48, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
«…նույն երկիրը չի կարող զարմանալի պտուղներ տալ և միաժամանակ քաջ ռազմիկներ ծնել»

Պարսկական պետության հիմնադիր Կյուրոս Մեծից պարտված Մարաստանի իշխանավորներից մեկը պարսիկներին մի խորհուրդ է տալիս, որը նրանք ներկայացնում են Կյուրոսին՝ սեփական ըմռնումներն ու ցանկությունը միախառնելով մարաստանցու խորհրդին:


     «Աստված Ասիայի վրա իշխանությունը մարաստանցիներից վերցրեց ու հանձնեց պարսիկներիս, իսկ պարսիկների միջից էլ քեզ՝ Կյուրոս: Ե՛կ հեռանանք մեր ունեցած այս փոքր և դժնդակ երկրից և վերաբնակվենք լավագույն երկրում: Հարևանությամբ այդպիսի շատ երկրներ կան, այդպիսի շատ երկրներ կան նաև ավելի հեռուներում: Եթե այդ երկրներից մեկը մենք նվաճենք, ապա մեր փառքը և մեր նկատմամբ հարգանքն էլ ավելի կաճեն: Ուրիշ ժողովուրդներին տիրող ժողովրդին վայել է այդպես վարվել: Այլապես մեկ էլ ե՞րբ առավել հարմար առիթ կունենանք, քան հիմա է, երբ մենք տիրում ենք բազում ազգերի, և մեր ձեռքերում է ամբողջ Ասիան»:

Լսելով այս խոսքերը՝ Կյուրոսը չի զարմանում առաջարկից և հրամայում է այն կատարել: Այնուամենայնիվ, նա պարսիկներն խորհուրդ է տալիս պատրաստ լինել այն բանին, որ նրանք ոչ թե տիրապետելու են, այլ ստրուկ են լինելու.

«Քանզի, - ասում է նա, - բարեբեր երկրներում մարդիկ սովորաբար փափկակյաց են լինում, որովհետև նույն երկիրը չի կարող զարմանալի պտուղներ տալ և միաժամանակ քաջ ռազմիկներ ծնել» :

Իրենց տիրակալի այս իմաստուն խոսքը լսելուց հետո պարսիկները հրաժարվում են իրենց մտադրությունից: Նրանք գերադասում են աղքատ հողեր ունենալով տիրապետել ուրիշ ժողովուրդների, քան բերրի դաշտերում ստրուկներ լինել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
| | |
1962 | 0 | 1
Facebook
COMMENT.am