Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թվաբանի միջինը

18:42, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
Թվաբանի միջինը

Մի շարք ունենք վերջավոր,

Ասենք, դիցուք, մեկից տաս,
     Ես թվարկեմ, դու, քավոր,
     Քանի լսես՝ սազին տաս։
     Մեկին թվեմ՝ ավանակ,
     Մեկելներին էշ կասեմ,
     Գումար լինի, թե քանակ,
     Փալաններն էլ չկարեմ։
     Առանց այն էլ ծանր է շատ,
     Սրանց բեռի միջինը,
     Լիքը լինի, թե կիսատ,
     Բեր, դատարկենք խուրջինը։
     Դե քանակը իմացանք,
     Պայմանի մեջ ենք գրել,
     Իսկ գումարն էլ առանց ջանք
     Հիսունհինգն է, տես, լրել։
     Բայց որ գլուխ չջարդենք,
     Թվաբանին հարցնենք․
     Ի՞նչ իմաստ կա միջինում
     Եվ տարակույս՝ չնչինում։
     -Առանձին են սրանք էշ,
     Մի էշ․․․ մի էշ, տասը հատ,
     Գումար, քանակ իրար տանք,
     Որ միջինը իմանանք,
     Հինգ ու հինգ է արդյունքն այս
     Բեր, չթվենք էլ անջատ։
     Այդքան անգամ սրանք՝ էշ,
     Սիրուն չասենք, թվա գեշ,
     Քոռ բախտից հո չփախան,
     Սրանք են էշ, մենք՝ փալան։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2811 | 0 | 0
Facebook