Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թվաբանության իմ դասն՝ անավարտ

10:14, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Թվաբանության իմ դասն՝ անավարտ

Թվաբանության իմ դասն՝ անավարտ,
     Հանումից հետո պակասորդ մնաց,
     Դեն ձգելով է հույզս մանավանդ
     Սիրտս շուռ բերում՝ տեղահան, կամաց։

Աղստևի հետ էլ կռիվ չունեմ,
     Զանգվի ափերն եմ խորասույզ քննում,
     Գույն տալու նման էլ ի՞նչ գույն առնեմ,
     Քանի անհաշիվ խելքս եմ թռցնում։

Հիասթափության և սիրո միջև
     Իմ դառը կյանքն է որպես հավելված,
     Թվաբանության նոր դասը մինչև
     Էլի՞ կա մեկը ինձ սիրահարված։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2505 | 0 | 0
Facebook