Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մհերի դուռն է մերը

11:48, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Մհերի դուռն է մերը
     Մհերի դուռն է մերը,
     Անցումը՝ յոթչափանի,
     Աշխարհի ծուռն է մերը,
     Աժդահա Տորքն Անգեղի։
     Երկիրն իր պարեգոտի
     Փեշերն է ծաղկազարդել,
     Մոլորված քանի հոգի
     Փորձում են մեզ ծանակել։
     Խաբուսիկ․ ո՞ր առանցքի
     Շրջոնքն ենք ծխահարում,
     Վերջավորք ու քղանցքի
     Ծոպերը լույսով մանում։
     Ընտիր է, չասե՞նք էլ վաղ,
     Եդեմում բաղ է եղել,
     Անստույգ մեկն էր հոտաղ,
     Երկրորդին օձն է շեղել։
     Մի կույրի աղոթք արժե
     Հայր մեր-ին-հազար բերան,
     Մեր Տերը մեզ չի մերժել
     Ստորքին մեր սուրբ լեռան։
     Կարոտ է պահում թեև,
     Որ սիրենք այսպես հեռվից,
     Դե տաղին ոնց տա թևեր,
     Չանկանի համ ու հանգից։
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3422 | 0 | 0
Facebook