Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկաստանում 1.800 դոլարի դիմաց հնարավոր է 1 ամսով կին վարձել

21:00, երեքշաբթի, 16 ապրիլի, 2013 թ.
Հնդկաստանում 1.800 դոլարի դիմաց հնարավոր է 1 ամսով կին վարձել

Հնդկական Հայդարաբադ քաղաքի 17-ամյա բնակչուհի Նաուշին Տոբասումի պատմության շնորհիվ «ջրի երես է դուրս եկել» քաղաքում գործող սեքս-տուրիզմի սարսափելի ինդուստրիան։

Ինչպես նշում է newsru.com կայքը՝ հղում կատարելով The Telegraph-ին, աղջիկը քիչ էր մնում դառնար 44-ամյա սուդանցու «ժամանակավոր կինը», ով աղջկան 1 ամսով վարձելու համար վճարել է 1.800 դոլար։ Երբ «ամուսինը» եկել ու անչափահաս Նաուշինից պահանջել ամուսնական պարտականությունները կատարել, աղջիկը կտրուկ մերժել է։ Սրան ի պատասխան ընտանիքի անդամները սպառնացել են, որ չհնազանդվելու դեպքում կպատժեն նրան։ Այդ ժամանակ աղջիկը դիմել է փախուստի։

Այնուհետև իրավապահները ձերբակալել են Նաուշինի մորաքրոջը, «ամուսնուն» և մուսուլման հոգևորականին, ով նրանց կեղծ պսակադրել է։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սուդանցի տղամարդը՝ Ուսամա Իբրահիմ Մուհամեդը, ամուսնացած է և երեխաներ ունի, սակայն Հնդկաստան է եկել ընկերոջ խորհրդով, ով պատմել է, որ Հայդարաբադում հնարավոր է մի ամսով կին վարձել։

Իրավապահներին հայտնի է դարձել, որ «ամուսինը» 70 հազար ռուփի է վճարել աղջկա ծնողներին, 50 հազար՝ հոգևորականին, 5 հազար՝ թարգմանչին, 20 հազար՝ մորաքրոջը, ով աղջկան ծանոթացրել է իր հետ։

Սակայն նման կարճ ամուսնություններն արգելված են Հնդկաստանում և ընդհանուր առմամբ քննադատվում են իսլամում։

Ոստիկանները նշել են, որ հոգևորականի կողմից տրված հավաստագիրը կեղծ է եղել, քանի որ դրանում նշվել է, թե իբր Նաուշին 24 տարեկան է, իսկ ամուսնալուծությունը ծրագրված էր սուդանցու արձակուրդների վերջին։

Նման կեղծ ամուսնություններ հնդկական քաղաքում տեղի են ունենում ամսական միջինը 15 անգամ, քանի որ այստեղ բնակվող ընտանիքների 40%-ն աղքատության մեջ է ապրում և նման տարբերակով փորձում է գումար վաստակել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4133 | 0 | 0
Facebook