Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դպրոցին մոտ, և այսքան հեռու» - Միլենա Գևորգյանը ներկայացնում է նոր ֆոտոշարք, իսկ ընթացքում պատասխանում է մեր հարցերին

Աննե Մարի
Հեղինակ`
Աննե Մարի
13:43, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
«Դպրոցին մոտ, և այսքան հեռու» - Միլենա Գևորգյանը ներկայացնում է նոր ֆոտոշարք, իսկ ընթացքում պատասխանում է մեր հարցերին

1. Նոր կարիերա սկսելու շեմին արդյո՞ք կա վտանգ, որ կթողնեք բեմը և կմոռանաք երկրպագուներին, թե՞ այնուամենայնիվ կշարունակեք զբաղվել արվեստով։


    

Իհարկե, անխո՛ս … Բեմն իմ լավագույն ընկերն է, չնայած նրան, որ ընտրել եմ արվեստից դուրս մասնագիտություն, սակայն միևնույնն է` շարունակելու եմ։
    
    

2. Միլենա, իսկ ի՞նչ երաժշտական կրթություն ունեք։


    

Երաժշտական քայլերս սկսել եմ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլից, այնուհետև ավելի մասնագիտանալու համար 2016 թվականին ընդունվեցի «Ռոմանոս Մելիքյանի» անվան պետական երաժշտական քոլեջը, որտեղ ինձ դասավանդել է իմ շատ սիրելի դասախոս Մերի Համլետովնան։

2010 թվականին ընդունվելով Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը` վերջինս ավարտեցի, որը համատեղում էի երգի հետ։ Չմոռանամ նշել, որ զբաղվել եմ նաև պարով «CM - MAX» պարային համույթում, որի գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Մնացականյանը։
    
    

3. Ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել դպրոցն ավարտելուց հետո։


    

Կան շատ նպատակներ և երազանքներ թե՛ իմ իսկ ընտրած մասնագիտությունում՝ բժշկության ոլորտում, թե՛ երաժշտական կարիերայի հետ կապված։ Այս պահին կմաղթեմ ինձ կանաչ ճանապարհ։ /ժպտում է/
    
     4. Օրեր անց դու կմտնես կյանքի նոր փուլ։ Ի՞նչ զգացողություններ ունես։
    
     Շարունակությունը
     https://arxablog.blogspot.com/2019/05/blog-post_24.html?fbclid=IwAR27tksbf9tHef6Z2V8cRYUc8hnceaAt8I6NGMa4Gyl7eoDwwc65Y6_lvkA

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4221 | 0 | 0
Facebook