Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնարամիտ գողը

20:57, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Հնարամիտ գողը

Մի մարդ օրը ցերեկով մեծահարուստի տուն է ներթափանցում, գողանում է պատից կախված մի արժեքավոր գեղանկար, կտորով փաթաթում է ու հենց ուզում է հեռանա, դարպասի հակառակ կողմում հանդիպում է տանտիրոջը:

Գողը, նկարը երկու ձեռքով բռնած, խորը խոնարհվում է մեծահարուստին ու ասում.

-Սա իմ աննշան տոհմի նախահոր նկարն է: Ծայրահեղ կարիքն ինձ ստիպել է խնդրել ձեզ, որ դուք այն փոխանակեք մի քանի դոու (հին չինական կշռի միավոր, մեկ դոուն = 10, 354 լիտրի) բրնձի հետ:

Տանտերն սկզբում քրքջում է գողի ասածի վրա, հետո գոռում, սպառնում է նրան ու վտարում՝ չնայելով առաջարկված նկարը:

Մտնելով տուն՝ նա բարձրանում է հյուրասրահ ու տեսնում է, որ նշանավոր նկարչի կտավն անհետացել է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2870 | 0 | 0
Facebook