Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քարին էլ շունչ տաք, քարը կթնդա

01:38, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
Քարին էլ շունչ տաք, քարը կթնդա

Քարին էլ շունչ տաք, քարը կթնդա,
     Արձագանք կտա տատանման թափին,
     Մատույրի համար ծոցը իր կնկա
     Խուլ մի հնչյուն է, ի՞նչ երնեկ դափին։

Նեղության մեջ է մարդը թերանում,
     Թե տանուլ տալու օյինն է անպետք,
     Խուժ ու պլուզը, թևեր են առնում,
     Նազարի նման մոլորվում անհետք։

Կենտակ եզները իրարից անլուր
     Թաթ ու կրունկի ճաքերն են հաշվում,
     Իմաց տալու պես ժաժք եղավ մի թույլ,
     Հաջորդ ցնցումի ձայնն է ինձ հասնում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3322 | 0 | 0
Facebook