Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ Դուբայից

ELINA / ArmLur
Մամուլի խոսնակ`
ELINA / ArmLur
13:23, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը՝ Դուբայից

«Մազերիս մեջ ավազներ են, դարերից մնացած ու դարերով մնացած ավազներ: Ինչքան սերեր, դավեր ու կյանքեր են տեսել ավազահատիկները, փոշիացրել պատմությունն ու համբերատար սպասել հաջորդ էջին:

Մազերիս մեջ փոշիացած այդ էջերն են, հույզերով, գուցե լացերով ու էլի սերերով ավազները... պատմությունները... կյանքերը... Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան անցնեն...Այն, ինչ երեկ ցավեցնում էր, վաղը չես էլ հիշի, միայն սպիները կմնան` ի հիշատակ: Թե խելք ունես, ապրածդ ցավերից էլ օգուտ կքաղես, սպիներով «կկապես», կամրացնես սիրտդ ու կամքդ կկռես: Ժամանակն ավազների պես է, հա հոսում է մատներիդ արանքից. հաստատուն միակ ունեցվածքդ իմաստնությունդ է` թրծված արևների տակ ու ցավերի մեջ» ։

Աղբյուրը` ArmLur 15.05.2019
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2983 | 0 | 0
Facebook