Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բարոյականություն», թե՞…

11:16, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Բարոյականություն», թե՞…
     Ի՞նչ է նշանակում բարոյականություն կամ ի՞նչ ի նկատի ունենք` ասելով բարոյական մարդ. ինչպիսի հատկանիշներ ունի բարոյական մարդը, ինչպես է ապրում: Երբևէ մտածե՞լ եք այս հարցերի շուրջ, թե պատասխաններն ինքնին այնքան պարզ ու միանշանակ են Ձեզ համար, որ հարկ չեք համարել այդ մասին մտածելու… Չէ՞ որ Ձեր փոխարեն այդ մասին մտածել են շատ տարիներ առաջ ու մշակել անվիճելի ճշմարտություններ համարվող եզրակացություններ. բարոյական մարդուն անբարոյականից տարբերելու բանաձևերը վաղուց արդեն տրված են: Երևի փորձում եք հիշել արդյոք մտածել եք, թե ոչ… Դե ինչ, երկար մի չարչարվեք. ես Ձեզ կօգնեմ: Եթե առաջին միտքը, որը ծագեց Ձեր գլխում բարոյականություն հասկացության հետ կապված այդ բառի իմաստավորումն էր` կախված մարդու սեռից, և եթե Դուք բարոյականություն հասկացությունը անմիջականորեն կապեցիք մարդու (կամ ավելի շուտ` միայն կնոջ) սեքսուալ կյանքի հետ, ապա Դուք միանշանակորեն պատկանում եք մարդկանց այն խմբին (և ցավոք մեծամասնությանը) , ովքեր երբեք այս հասկացության մասին չեն մտածել և առաջնորդվում եք այս բառն օգտագործելիս արդեն հայտնի «ճշմարտություններով»:
     Շարունակությունն այստեղ
Աղբյուրը` armineh.blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4195 | 0 | 0
Facebook