Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

18 + կամ վերնագիրը վերջում

09:37, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
18 + կամ վերնագիրը վերջում
    
    
    

Ես չեմ թաքցնում, որ սիրե՜լ եմ քեզ,

Սիրո՜ւմ եմ, որ կսիրե՜մ քեզ…


    

Վերջապես լույսը բացվեց և բոլորովին էլ կարևոր չէ

Գարո՜ւն է,

Ամա՜ռ,

Աշո՜ւն,

Ձմե՜ռ…

Կարևորը, որ առավոտ է՝

Հերթական առավոտ,

Հերթական հուզումնալից պահ, երբ

Հերթական անգամ անկողնում վայելելու եմ քեզ…

Կամ կյանքն է անարդար կամ ես, որ քեզ նման հաճելի բուրմունք ունեցողը

գիշերները պահանջված չէ…

Քո հպվելը իմ շուրթերին ամեն անգամ ինձ հիշեցնում է երազանքի ցնորված համը:

Քո՝ իմ մեջ լցվելու խելագարության հասցնող կարճ ու խոստումնալից ճանապարհը հասցնում է այն գագաթնակետին, որից ոչ ոք չի ցանկանում գլորվել:

Նույնիսկ քո ցնցող-ապշեցուցիչ անունը - քեզ ըմբոխշնելուց առաջ արդեն իսկ հասցնում է այնպիսի գերլարվածության, որ ամբողջ մարմնով

ակամա զգում ես արյանդ խելագար հոսքը վերից-վար…

Քո հնարավորությունը անընդհատ լինելու

Թա՜րմ,

Պահանջվա՜ծ,

Հոտավե՜տ,

Կրքո՜տ-ցանկալի՜

թեթևացնում է տարիների բեռը - վերադարձնելով կոկոն լինելու երջանիկ ու առույգ տրամադրություն:

Դու անկողնում ի՞նչ գերբնական էներգիայի ես տիրապետում, որ կարողանում ես ոչ միայն վերացնել հոգնածությունը այլև ցրել, բաժանել հազարավոր մանր միկրոմասնիկների - սրտում բուն դրած ցանկացած կասկած…


    

Մարմնական հաճույք պատճառելու քո հնազանդ պահվածքը հավասարազոր է ցավազրկման այն աստիճանին, երբ մոռացության է տրվում ցանկացած աշխարհիկ ցավ, սկսած հոդացավերից, ձախ փորոքի ընդլայնման գերճնշումն ուղեկցող electrocardiographic նշաններից վերջացրած դեպի սիրտ գնացող աթերոսկլերոտիկ (atrial fibrillation) սրտամկանի հնարավոր ցանկացած ռիթմի խաթարումներով…


    

Վերջապես լույսը բացվեց և բոլորովին էլ կարևոր չէ

Գարո՜ւն է,

Ամա՜ռ,

Աշո՜ւն,

Ձմե՜ռ…

Կարևորը, որ առավոտ է՝ և


    

Ես չեմ թաքցնում, որ սիրե՜լ եմ քեզ,

Սիրո՜ւմ եմ, որ կսիրե՜մ քեզ

Իմ հոգատար,

իմ հոգսազերծ,


    

Իմ՝ առավոտյան սուրճի առաջին բաժակ


    

Ստեփան Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2040 | 0 | 0
Facebook