Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույն պատմագիր Պոլիբիոսը՝ դեպի ամբոխավարություն տանող պատմական ընթացքի մասին

16:14, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Հույն պատմագիր Պոլիբիոսը՝ դեպի ամբոխավարություն տանող պատմական ընթացքի մասին

«…եթե ընթերցողը կարողանում է ըմբռնել կապը սկզբի և վերջի միջև, նա կարողանում է կանխագուշակել, թե ինչ է լինելու հետո: Երբ պետությունը հաղթահարում է բազմաթիվ ծանր փորձություններ և հասնում է անվիճելի գերազանցության ու գերիշխանության, նրանում հաստատվում է կայուն բարեկեցություն, և դրա հետ մեկտեղ մասնավոր կյանքը դառնում է ավելի ճոխ ու փարթամ, և քաղաքացիները, ընկնելով պաշտոնների ու այլ տենչանքների ետևից, սկսում են անցնել ճշմարտության սահմանը…ժամանակի ընթացքում սկսվում է անկում, որը ծագում է քաղաքացիների իշխանատենչությունից և համեստ վիճակի նկատմամբ ունեցած արհամարհանքից: Դրան ավելանում է նաև ամբարտավանությունը և ցոփությունը: Այդ ժամանակ զայրացած ժողովուրդը, բոլոր իրավիճակներում ունկնդրելով կրքերի ձայնին՝ հրաժարվում է հնազանդվել իշխանավորներին, նույնիսկ նրանց իր հետ իրավահավասար չի ճանաչում և բոլոր գործերը ցանկանում է լուծել ինքը: Դրանից հետո պետությունն իրեն զարդարում է ազատ ժողովրդավարական կառավարության ազնվագույն անունով, իսկ իրականում դառնում է պետություններից վատթարագույնը՝ «օխլոկրատիա (ամբոխավարություն)»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4528 | 0 | 0
Facebook