Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջին օրերի լավագույն նորությունը

21:30, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Վերջին օրերի լավագույն նորությունը
     Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակում էր հյուրընկալվել «Գյուրջինյան» ընկերության հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանը։ Նրա այցի նպատակն էր, հանձնել, օրեր առաջ տեղի ունեցած «Gyurjinyan Awards» մրցանակաբաշխության ժամանակ որոշված «Լավագույն քաղաքական գործիչ» անվանակարգը։
     -Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների որոշումն եմ հանձնել պարոն Էնֆիաջյանին։ Հարցումների արդյունքում պարզ դարձավ այն ջերմ վերաբերմունքն ու մեծ հարգանքը ուղղված դեպի ԱԺ փոխնախագահի անձը։ Իսկ այսօր, մրցանակը հանձնելու հաճելի արարողությունը տեղի ունեցավ։ Հպարտ եմ, որ մեր երկրում կան այսպիսի անձիք, որոնց վստահված է մեր երկրի ապագան։
     Արփինե Գյուրջինյանը նաև հավելեց, որ այս տարի մշակութային մի շարք ոլորտներին ավելացել է նաև քաղաքականության բնագավառը։
     Իսկ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքացիներին՝ համակրանքի եւ նմանօրինակ անվանակարգի արժանանալու համար:
    
     Կարող եք տեսնել նաև՝
     https://arxablog.blogspot.com/2019/04/gyurjinyan-awards-2018-2019.html?view=flipcard
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4208 | 0 | 0
Facebook