Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Եվրոպայի Օրը Եղեգնաձորում

10:21, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Եվրոպայի Օրը Եղեգնաձորում
     Մայիսի 12-ին Եվրոպայի օրը հասավ Եղեգնաձոր:
     Վայոց Ձորի հարյուրավոր բնակիչների համար այս օրը տոնական էր, ներկա էին ոչ միյան Վայոց Ձորցիներ, այլ նաև այլ մարզերի բնակիչներ: Միջոցառման սկզբին բացման խոսքով հանդես եկան և ներկաներին ողջունեցին` ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունը:
     Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին մրցույթներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար: Երեխաների համար կազմակերպվել էր հեծանվավազք, իսկ մնացած ներկաները մասնակցում էին առցանց վիկտորինային: Մրցույթների հաղթող մասնակիցները ստացան նվերներ: Եղեգնաձորում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն բոլորի համար:
     Իսկ տոնական տրամադրությունը եզրափակեց Արամ MP3-ն՝ իր հանրահայտ երգերով, անմոռանալի պահեր պարգևելով երաժշտասերներին:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
938 | 0 | 0
Facebook
COMMENT.am