Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազանքը

09:33, հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ.
Երազանքը
    
    
    

Դեռ փոքր ժամանակից շատ էր ցանկանում, որ ինքն էլ լինի կովի նման, կովի բարի աչքերով, հեզ, հանգիստ, ծանրաքայլ ասես կշռադատված քայլերով,

…բարի՜, անվնա՜ս, այնքան համեղ կաթ տվող, կաթից՝ թթվասեր, կաթնաշոռ, կարագ, մածուն, պանիր…

…բայց հայր չուներ, ընտանիքն էլ մեծ էր՝ 8 հոգի և ստիպված դեռ վաղ մանկությունից անցավ գործի, շատ շուտ էլ՝ 16 տարեկանում ամուսնացավ, ծննդաբերեց 4 երեխա, բոլորին կերակրեց իր կաթով, մեծացրեց ու…մի քիչ գիրացա՜վ, ծերացա՜վ…

Ամուսինը սկսեց նրան անվանել կով:

Իրականացել էր մանկության երազանքը, բայց չգիտես ինչո՞ւ

թաքուն լաց էր լինում…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3269 | 0 | 0
Facebook