Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ իշխանավորներին

«Դիլիջան աշխարհ» ՀԿ
Մամուլի խոսնակ`
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
08:32, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Բաց նամակ իշխանավորներին

ՀԱՐԳԵԼԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ

Բավական է վախեցնեք ազգին նախկինների վերադարձով: Դա խոսում է ձեր թուլության, անճարության ու բարդույթների, ինքնահաստատման խնդիրների լուծման փորձերի մասին: Մենք՝ յուրաքանչյուրս, Նիկոլին նշանակողներն ենք, կրկնվում եմ ՆԻԿՈԼԻՆ, և չենք կարծում, որ եթե չլինի Նիկոլը կլինի հանրապետականը: Եկեք չմոռանանք, որ Նիկոլն էր պատրաստված վարչապետի թեկնածու չէր, ուղղակի նրան տրվեց հնարավորություն և որից կարող են օգտվել նաև այլ անփորձներ կամ ձեզանից առավել փորձ ունեցողներ: Փոխեք իշխանությունը պահելու ձեր գործիքակազմը: Կամ աշխատեք և կարողացեք սխալների վրա սովորել և նույնիսկ ներողություն խնդրել, կամ էլ մի փորեք ձեր փոսը, մի խաղացեք Նիկոլի պատվի հետ, եթե դուք նախատեսել եք, թե ժողովրդավարություն է լինելու և ընտրություններ չեն կեղծվելու, ուրեմն մի սպառեք ձեր ընտրողների համբերությունը, մի հիմարացրեք նրանց, գալու են ընտրություններ, 5%-ի խնդիր եք ունենալու: Փոխեք ձեր հոգեբանությունը և համեմատվեք լավերի հետ, այլ ոչ թե սպառնացեք նախկիններով, այդ քայլով դուք նրանցից ոչնչով չեք տարբերվում:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3425 | 0 | 0
Facebook