Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտահայտություն, որը միայն ինքնասպանություն գործածների առումով կարելի է կիրառել

21:18, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Արտահայտություն, որը միայն ինքնասպանություն գործածների առումով կարելի է կիրառել

«Ռոկոկո» ոճին հարիր այս խուճուճ բառակապակցությունը` «կյանքից հեռացավ» -ը, որ ռուսերենից ուղղակի պատճենահանված է, մեր շատ լրատվամիջոցներ, կարծելով, թե դա է առավել պատշաճում հանգուցյալներին, քանի որ ռուսական հասարակությունում դա ընդունված է, դնում են մահախոսականների կամ մահազդների ամենասկզբում: Հետաքրքիր է, այդ լրագրողները կամ խմբագրապետերը իրենց ծանոթի կամ բարեկամի մահվան լուրը որևէ մեկին հաղորդելիս երբևէ ասե՞լ են` կյանքից հեռացավ, կամ որևէ մեկն իրենց երբևէ տեղեկացրե՞լ է, թե այսինչը կյանքից հեռացավ: Համոզված եմ` այդպիսի բան չի եղել: Նաև համոզված եմ, որ հայ մարդը, եթե նա «մեծ ու հզոր» ռուսերենի ազդեցության ներքո չէ, նման դեպքերում պարզապես ասում է. «այսինչը մահացել է»: Եվ դա է ճիշտը, որովհետև մարդն իր կամքով չէ, որ «հեռանում է» կյանքից: Կյանքից հեռանում է միայն ինքնասպանը: Եվ, ընդհանրապես, «հեռանալ» -ը մարդու մահն ազդարարելու համար ամենևին հարմար չէ նաև այն պատճառով, որ այն նեղացած, խռոված, վիրավորված լինելու պատճառով իր հարազատներին, մերձավորներին, շրջապատին լքելու դեպքում է գործածվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3284 | 0 | 0
Facebook