Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առողջ ապրելակերպը օրվա հրամայական

22:18, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Առողջ ապրելակերպը օրվա հրամայական
     Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Ռիտա Քեշիշյանը «Առողջ ապրելակերպի» շրջանակներում անցկացրեց բաց դաս «Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ» խորագրով: Ուսուցչուհին խոսեց այդ վնասակար սովորությունների մասին, մատնանշեց դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Դասի ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ընդլայնեցին իրենց գիտելիքները: Դասն անցավ բազմաբովանդակ ու հետաքրքիր: «Այդ դասերը շատ կարևոր են անչափահասների համար և միտված են ետ պահել աշակերտներին վնասակար սովորություններից», - նշեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհին, հավելելով, որ նման դասերը շարունակական կլինեն:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3454 | 0 | 0
Facebook