Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուս ազնիվ մտավորականի խոստովանությունը

21:16, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Ռուս ազնիվ մտավորականի խոստովանությունը

Մենք` մոսկովիտներս, հարբեցող ենք դարձրել կիրգիզներին, չերեմիսներին, բուրյաթներին և այլ ազգերի, կողոպտել ենք Հայաստանը, Վրաստանը, նույնիսկ ժամերգությունն արգելել ենք վրացերեն լեզվով կատարել, ընչազուրկ ենք դարձրել հարստագույն Ուկրաինան, իսկ Եվրոպային տվել ենք անարխիստներ Պ. Կրոպոտկինին, Մ. Բակունինին, ավերումի ու տանջաքննությունների առաքյալներ Ս. Նեչաևին, Վ. Լենինին և նմանատիպ այլ բարոյազուրկ կեղտերի:

Ռուսաստանն իր մեջ չի պարունակում ոչ մի արժեքավոր և առողջ հատիկ: Ըստ էության, Ռուսաստան չկա, այն թվացյալ է: Ռուսաստանը սարսափազդու ուրվական է, սարսափելի մղձավանջ, որը ճնշում է բոլոր լուսավորյալ մարդկանց հոգին: Այդ մղձավանջից մենք փախչում ենք արտասահման, գաղթում ենք. և եթե համաձայնում ենք ինքներս մեզ Ռուսաստանում թողնել, ապա հանուն այն միակ բանի, որ լիակատար համոզմունք ունենք, թե այդ ուրվականը շուտով չի լինի, այդ ուրվականը մենք կանհետացնենք, և հանուն դրա մնում ենք Արևելյան Եվրոպայի այս անիծյալ վայրում: Մեր ժողովուրդն ընդամենը «միջավայր է», «նյութ է»` իր մեջ ընդունելու համար այն միասնական, ունիվերսալ ու ավարտուն ճշմարտությունը, որն ընդհանրացված անվանվում է «Եվրոպական քաղաքակրթություն»: Հարկավոր չէ ոչ մի «ռուսական քաղաքակրթություն», ոչ մի «ռուսական մշակույթ»:

Վասիլի Ռոզանով (1856 - 1919), ռուս փիլիսոփա, գրաքննադատ և հրապարակախոս

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3324 | 0 | 0
Facebook