Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասին մտնենք դրախտի պարտեզ

15:10, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Միասին մտնենք դրախտի պարտեզ
    
Միասին մտնենք դրախտի պարտեզ,
Երգով ողջունեն թռչունները քեզ,
Եղնիկները գան, խոնարհվեն գնան,
Ծաղիկները հեզ՝ քեզնով հիանան:
Ծառերին տեսնես դու մրգեր պես-պես,
Հաճույքով պոկես ու անես համտես,
Բայց տես, դու հանկարծ չգայթակվես,
Խնձոր չպոկես, խնձոր դու չուտես,
Բայց եթե ուտես, էլի տեր եմ քեզ:

    
Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2919 | 0 | 0
Facebook