Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ գարնան բուրմունք, քեզ շատ եմ սիրում

18:21, կիրակի, 05 մայիսի, 2019 թ.
Իմ գարնան բուրմունք, քեզ շատ եմ սիրում

Իմ գարնան բուրմունք, քեզ շատ եմ սիրում,
     Քո բուրմունքի մեջ քո՛ հոտն եմ սիրում,
     Պարտադիր ես քեզ իմ տուն կտանեմ,
     Հոտով, բուրմունքով իմ տունը լցնեմ:
     Իմ գարուն ծաղիկ, իմ գարնան բուրմունք,
     Դու ինձ տվել ես սեր ու զգացմունք,
     Քո հոտով արբել և խելքս եմ կորցրել,
     Ուզում եմ գրկել, ուզում եմ սիրել:
     Ուզում եմ, ուզում միայն քեզ սիրել,
     Ուզում եմ, ուզում միշտ քեզ հետ լինել,
     Ուզում եմ, ուզում ես քեզ եմ ուզում,
     Իմ գարնան բուրմունք, ուզում եմ, ուզում...
    
    

Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3178 | 0 | 0
Facebook