Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավարտական քննությունների օրերը հայտնի են

20:06, երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ.
Ավարտական քննությունների օրերը հայտնի են
     Այսօր Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստում արծարծվեցին ուսումնարանի բնականոն աշխատանքներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
     Նիստը վարող, ուսումնարանի ուսումնական մասի վարիչ Սերգեյ Խաչատրյանը ներկաներին ծանոթացրեց ավարտական քննությունների ժամանակացույցին:
     Նիստին մասնակցած, ուսումնարանի վարպետները, առարկայական մեթոդ-միավորումների նախագահները, մանկավարժները քննարկեցին նաև ավարտական քննությունների հարցաշարերը, առաջարկությունների կարգով կատարեցին մի շարք լրացուցիչ ճշտգրտումներ:
     Քննարկված հարցերի առթիվ մանկավարժական խորհրդի նիստը ընդունեց համապատասխան որոշումներ, հաստատեց ավարտական քննությունների ժամանակացույցը, մոդուլային ավարտական քննությունների հարցաշարերը, ավարտական քննությունների հանձնաժողովների կազմերը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3101 | 0 | 0
Facebook