Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

17:50, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
ԱՐՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Տարին թումանյանական է, ինչը խոսում է այն մասին, որ ողջ տարվա ընթացքումբանաստեղծին նվիրված միջոցառումների պակաս չի լինելու: Հովհաննես Թումանյանիծննդյան 150-ամյակի տոնակատարություններից անմասն չի մնում նաև ԱրՊՀ-ն: Թումանյանական հերթական միջոցառումը նախաձեռնել է գրականության և լրագրությանամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը` «Թումանյանական ընթերցումներ» խորագրով:

Ողջունելով Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված հերթական միջոցառման նախաձեռնությունը՝ ԱրՊՀ ռեկտորԱրմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և մասնակիցներին՝ աշխատաժողովի աշխատանքներին մաղթելով արդյունավետ ընթացք:

Կան գրողներ, որոնքուղեկցում են կյանքիորոշակի շրջափուլում, սակայն Հովհ. Թումանյաննայն գրողն է, որնընթերցողին ուղեկցում էկյանքի բոլորշրջափուլերում՝ մանկությունից մինչև խոր ծերություն.այսպես է մտորում հայ ժողովրդի ազնիվ կենսագրի մասին Զ. Սառաջյանը:

«Թումանյանով մենք ճանաչում ենք մանկության հրաշք մոլորակը, բացում հեքիաթայինաշխարհի փակ դռները, Թումանյանի հետ սիրահարվում ենք, Թումանյանի հետ տառապում, Թումանյանի հետ իմաստնանում և սովորում լինել լավատես: Նրա պատգամներն այսօր էլարդիական են և մղում են ընթերցողին լինել հումանիստ, կենսասեր, հայրենասեր և ունենալամուր ազգային, հոգևոր արժեհամակարգ», - նկատում է կազմակերպիչը:

Ընթերցումներին մասնակցող գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսականկազմի և բաժնի մագիստրանտների՝ Հովհ. Թումանյանի կյանքին և գործին նվիրվածելույթներում ու զեկուցումներում ամբողջացվեց Թումանյան մարդը, մտածողը, գրողը, քաղաքացին, հասարակական-քաղաքական գործիչը, արվեստի տեսաբանն ուհրապարակախոսը:

«Մեծերի հետ կապված իրողությունների նշանավորումը ոչմիայն հարգանքի տուրք է, այլև նրանց կյանքն ու գործը էլավելի խորությամբ ուսումնասիրելու, արժևորելու, ճանաչելի դարձնելու, դասեր առնելու պարտավորություն, հատկապես՝ երբ դա վերաբերում է ազգային հնչեղությունունեցող անհատներին», - ընդհանրացնում է գրականությանև լրագրության ամբիոնի վարիչ, բ .գ.թ., դոցենտ ՇուշանԽաչատրյանը:

Ելույթներով հանդես են եկել բ.գ.դ., պրոֆեսոր ՍոկրատԽանյանը` «Հովհաննես Թումանյանը և Արցախը», բ.գ.թ., պրոֆեսոր Անահիտ Աթայանը` «Հովհաննես Թումանյանը ևմանկական գրականությունը», բ.գ.թ., դոցենտ ԶինաիդաԲալայանը` «Պատմության փիլիսոփայությունը «Թագավորնու չարչին» բալլադում», բ.գ.թ. Վալյա Առաքելյանը` «Հովհաննես Թումանյանի քառյակները», բ.գ.թ. Տաթև Սողոմոնյանը` «Հայրենիքի թեման Հովհաննես Թումանյանի պոետականաշխարհում» թեմաներով:

Գիտական զեկուցումներով հանդես են եկել «Հայ գրականության պատմություն» մասնագիտացման մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողներ Անուշ Ասրյանը, Տաթև Սիմոնյանը, Անահիտ Հայրապետյանը, մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Հովհաննիսյանը, թարգմանչական գործ, 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մուսայելյանը: Միջոցառմանը մասնակից ուսանողներին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է արժեքավոր գրքերով: Ուսանողներին գրքեր է նվիրել նաև ԱրՊՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3035 | 0 | 0
Facebook