Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ԱՐՏԱՇԱՏԸ ՏՈՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ

Sona Arshuneci Arshuneci
00:36, կիրակի, 28 ապրիլի, 2019 թ.
ԱՐՏԱՇԱՏԸ ՏՈՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
     Այսօր առավոտից փորձում էի զանգել Արտաշատ և բարեկամուհուս շնորհավորել ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ առիթով, սակայն չհաջողվեց․միայն ուշ երեկոյան կարողացա կապ հաստատել և շնորհավորել․․․Փաստորեն այնքան շատ է եղել տոնակատարությունում տիրող աղմուկը՝ երգն ու պարը, տարբեր միջոցառումները, որ իմ զանգերը լսելի չեն եղել․․․Բարեկամուհիս երեխու պես ոգևորված, հիացմունքով պատմեց, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն ինչքան մեծ ջանք էին գործադրել, կազմակերպչական մեծ աշխատանք տարել, որ Քաղաքացու օրը վերածվի իսկական տոնակատարության և իրենք էլ անկեղծորեն ուրախացել էին ժողովրդի հետ․ իրենց մասնակցությամբ էլ ավելի ոգևորելով ժողովրդին և արժևորել օրվա խորհուրդը․․․Շախմատային մրցումներ, նկարների ցուցահանդես, տարբեր սպորտային խաղեր, իսկ երեկոյան մարզպետարանի ընդարձակ հրապարակում բազմամարդ, ճոխ համերգ, իսկ վերջում տոնն ավարտվել է հրավառությամբ։ Բարեկամուհիս պատմում էր, որ կենտրոնական փողոցներում տաղավարներ են եղել տեղադրված, մեծ հյուրասիրություն է եղել և խորովածի հոտը բռնել է Արտաշատով մեկ․․․ Պատմում էր բարեկամուհիս հիացած, պատմում, որ ամենուր ծիծաղ էր, ժպիտ, երգ ու պար․․․ ժողովուրդը մեծ ուրախությամբ էր նշել Քաղաքացու օրը, այնքան ոգևորված, մանրամասը պատմեց, որ ես մի պահ մտքով ասես իրենց հետ էի, քանզի երբե՛ք ինձ բացակա չեմ զգացել իմ երկրից, իմ քաղաքից․Իմ ժողովրդի ուրախությունն իմ ուրախությունն է․
     ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲԱՐԵԿԱՄՈՒՀՈՒՍ, ՈՐ ԻՆՁ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԴԱՐՁՐԵՑ ԻՄ ՔԱՂԱՔԻ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱԶԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ․․․
     ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ ՆԱև ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և ՀՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ՝ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
    
    
    
    
    
Աղբյուրը` (օր.Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3016 | 0 | 0
Facebook