Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախահեղափոխական Ռուսաստանի միասեռականների արտաքին տեսքը, շարժումները

20:18, շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ.
Նախահեղափոխական Ռուսաստանի միասեռականների արտաքին տեսքը, շարժումները

Մեկմեկու ազդանշան տալու ամենապարզ եղանակը եղել է երկարատև սևեռուն հայացքը. Կենդանաբանական այգում, հանրային պետքարանի հարևանությամբ, այս եղանակով արու զուգընկեր են փնտրել զինվորները, իսկ անչափահասներն ու իրենց հաճախորդները մեկմեկու «որսացել են» Չինիզելիի կրկեսի մոտ: Մյուս նշանը եղել է ծխախոտ ուզելը կամ ծխախոտից «կպցնելու» խնդրանքը:

Տղամարդ մարմնավաճառները և նրանց հաճախորդները երբեմն կանացի հագուստին նմանվող կամ պարզապես տարօրինակ հագուստ են կրել: 1905 թվականի հեղափոխությունից հետո Չինիզելիի կրկեսի մետ սկսել են հայտնվել բարոնուհիների, կոմսուհիների ու գեղջկուհիների տարազներ կրող տղամարդիկ: Երբեմն այդ տարածքում հայտնվել են նաև շպարված ու կանացի շարժուձևով տղամարդիկ: Նրանց տարբերակիչ նշանն է դարձել կարմիր փողկապը.

«Եթե ուշադիր նայեք, կարող եք զանազանել ցանկացած միասեռականին՝ վառ կարմիր փողկապի «շնորհիվ»: Սա միասեռականների ատրիբուտներից մեկն է, իսկ ոմանք էլ գրպանից դիտմամբ կարմիր թաշկինակ են կախում…», - գրում է մեզ արդեն ծանոթ Վ Ռուաձեն:

Ի տարբերություն տյոտկաների, մարմնավաճառությամբ փող աշխատող նավաստիներն ու ուսանողները, այնպիսի համազգեստ են կրել, որն ի ցույց է դրել նրանց մկանունքը: Դրա շնորհիվ 19-րդ դարի սկզբին մոդայիկ է դառնում կնատյաց տղամարդը, որը նախընտրում է միասեռական սեքսը, բայց մերժում է կանացի կերպարանք առնելը:

Զվարճանք

1880-ականի վերջերին և 1890-ականի սկզբներին պետերբուրգյան միասեռականներին մերկացնողներից մեկը նկարագրել է ունևոր տյոտկաներից մեկի տանը կազմակերպված պարահանդեսը:

Քաղվածք անանուն մատնագրից.

«Լայն շփման համար հարուստ տյոտկաները կազմակերպում են երեկույթներ, պարահանդեսներ, որոնց տյոտկաները մասնակցում են իրենց սիրեկանների հետ: Այդպիսի մի պարահանդես վերջերս տեղի ունեցավ քաղաքի գրեթե կենտրոնում, մի շատ ճոխ բնակարանամուտի առթիվ: Ընդ որում, տանտերն ու տյոտկաներից ոմանք կանացի զգեստներով էին: Հյուրերին սկզբում կոնյակով թեյ մատուցվեց, որից հետո նրանք պարեցին մինչև ժամը չորսը` մինչև ճոխ ընթրիքը: Գինին մատուցվում էր ապակյա խոշոր անդամներով, և օրվան պատշաճող կենացներ էին ասվում, ընդ որում առանձնահատուկ էին այդ հանրույթի բարձրաստիճան այն հովանավորներին (հատկապես նրանցից մեկին, որը համարվում էր բարձրագույն հովանավոր) հղված կենացները, որոնք բացակայում էին հավաքույթից: Ընթրիքից հետո սկսվեց սարսափազդու և վրդովեցուցիչ օրգիան…Օրգիան շարունակվեց մինչև լուսաբաց, որից հետո բոլորն իրենց տղամարդ տիկնանց հետ հեռացան, ոմանք տուն գնացին, իսկ ոմանք էլ հյուրանոց կամ բաղնիք: Այդպիսի միջոցառումների ժամանակ ծառաներից չեն ամաչում, որովհետև դրանք ընտրված են լինում իրենց նմաններից»:

Լեսբիական հարաբերություններ

Պետերբուրգում կանացի միասեռական հարաբերությունների մասին տեղեկությունները շատ չեն:

19 – 20-րդ դարերի սահմանագծում տեղի ունեցած մի շարք քրեական դատավաությունների հաշվետվություններն ու արձանագրված հիվանդությունների պատմություններն ասում են այն մասին, որ լեսբիական հարաբերությունները երբեմն առաջացել են օրինական բորդելներում (1843 թվականից արտոնագիր ունեցող մարմնավաճառներն իրավունք են ունեցել զբաղվել «անձնական արհեստով»` այն պայմանով, որ պիտի պարբերաբար ենթարկվեն ստուգման բժշկաոստիկանական կոմիտեներում): Այսպես, 1893 թվականի հունվարին Պերտերբուրգի ծխախոտի խանութի տերը նախկինում մարմնավաճառ իր կնոջը բռնացրել է նրա նախկին գործընկերոջ անկողնում ու կնոջը մորթել է: Դատավարության ընթացքում բացահայտվել է նաև այս կնոջ վաղեմի հարաբերությունը մեկ այլ կնոջ հետ:

Մի վկայություն էլ թողել է պետերբուրգցի բժիշկ Բորիս Բենտովինը.

«Մարմնավաճառուհիների մեջ շատ տարածված է ընկերուհիների նկատմամբ սիրատարփությունը: Դա նույն երևույթն է, որը նկատվում էկանացի գիմնազիաներում և ինստիտուտներում…Բայց ավելի հաճախ այլասերված միջավայրի խորապատկերին ի սկզբանե իդեալական այդ զգացմունքն այնուհետև «լեզբիականաության» բնույթ է ընդունում»: Իրար այդ աստիճան պագշոտորեն սիրող ընկերուհիները սրտի արական ընտրյալի կարիք չեն զգում: Հասարակաց տներում տղամարդկանցով անկեղծորեն հափշտակվելուց այդ կարգի ապահովագրվածությունը հաճելի է հաստատության տիրուհիներին, և այդ պատճառով կանանցով հափշտակվելուն նրանք ընդհանրապես հանդուրժողական վերաբերմունք ունեն»:

Ունևոր կանայք կարող են մարմնավաճառուհիների հաճախորդները դառնալ: Այդպիսի մի քանի դեպք առկա է 19-րդ դարի հոգեբանական գրականությունում: Օրինակ` հոգեբույժ Վլադիմիր Չիժը նկարագրում է հասարակաց տան տնօրեն Յուլիա Օստրովլևայի կյանքը, որը Պետերբուրգում ծանոթանում է մարմնավաճառուհու հետ և դրանից հետո լեզբուհի է դառնում.

«Այլասերական սեռական զգացմունքով ներծծված իր բազմաթիվ ծանոթների միջավայրում նա շատ սեռահագ կյանքով է ապրում: Նա ունենում է և' պլատոնական սեր, և' սիրատածում, և' խանդ, և' դավաճանություն, միաժամանակ երկու կնոջ հետ հարաբերություն, հաղթանակի բերկրանք ու անհաջողության ցավ, մի խոսքով, քաղաքացուհի Ն-ի ամբողջ կյանքը ներծծված է եղել այդ այլասերված սիրով: Նա սիրել է տղամարդու հագուստ հագնել, իր սիրո առարկա կնոջ կառապանը դառնալ և, տղամարդու կոստյում հագած, նրան կառքով ման ածել, այցելել բազում հասարակաց տներ, մեծ գումարներ ծախսել կանանց վրա:

Նրա հավաստիացմամբ` կանանց նկատմամբ սեռական հակում ունեցող կանայք քիչ չեն, ինչպես մեզ է թվում, և ընդ որում նրանք շատ նշանակալի հասարակական դիրք են գրավում»:

Մեկ ուրիշ դեպքի մասին գրվել է 1898 թվականին: Բժշկի հիվանդը եղել է 20-ամյա կույս աղջիկ: Նա բժշկին պատմել է սեռական կապով միմյանց կապված կանանց մի խմբի մասին, որին նա «մեր շրջապատ» անունն է տվել.

«Հիվանդը հավատացնում է, թե իր նման կանայք, այսինքն կանանց սիրող կանայք, ամենևին էլ հազվադեպ չեն: Այդպիսի կանայք մեկմեկու ճանաչում են շարժուձևից, աչքերի արտահայտությունից, դիմախաղից և այլն: Նա ինքը այդպիսի կանանց ճանաչել սովորել է գրեթե միանգամից: Մենք, ասում է հիվանդը, ամենևին չենք խանդում, երբ մեր սիրո առարկան տղամարդու է պատկանում: Բայց ուրիշ հարց է, եթե սիրելի կինը մեկ այլ կնոջ է տրվել կամ անտարբեր չէ նրա նկատմամբ. Այդ դեպքում մեր մեջ ուժգին խանդն է արթնանում, և մենք պատրաստ ենք մեծ սկանդալ սարքել»:

Հետաքրքիր է, որ սա այդ ժամանակների միակ պատմությունն է, որ վերաբերում է միասեռական կանանց: Գրական սալոններում լեսբիական թեմայով բանավեճը տղամարդկանց համար հիմնականում տարաշխարհիկ ներկայացման նման մի բան է եղել. լեսբուհիները նույնացվել են արհեստականորեն աշխարհից մեկուսացածների հետ: Այս դեպքում երևույթը կապել են կնոջ երկփեղկվածության հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5664 | 0 | 0
Facebook