Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոլայ 2-րդի հորեղբայրը, ինչպես վկայում է իր իսկ օրագրում կատարած գրառումը, միասեռական է եղել

20:22, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Նիկոլայ 2-րդի հորեղբայրը, ինչպես վկայում է իր իսկ օրագրում կատարած գրառումը, միասեռական է եղել

Ըստ տարբեր վկայությունների` Պետերբուրգի բաղնիքները, որոնք ավելի վաղ օգտագործվել են միասեռական հանդիպումների համար, 1905 թվականի հեղափոխությունից հետո արական բորդելների համբավ են ձեռք բերել. այդ բաղնիքներում ոչ միայն հնարավոր է եղել առանձին համարներում մեկուսի հանդիպում կազմակերպել, այլև գնել բաղնիքի աշխատողի սեռական ծառայությունները:

Ամենահռչակավորը եղել են Զնամենսկի հրապարակի (ներկայում՝ Ապստամբության հրապարակ) բաղնիքները: Նախորդ հոդվածում հիշատակված լրագրող Ռուաձեն գրել է նաև դրանց մասին.

«Դեռ նոր ոտք դրած այդ «մենաստան» ՝ բադիկի նման շորորալով ձեզ ընդառաջ է գալիս նշանավոր միասեռական աղանդի ներկայացուցիչներից մեկի բաղնիսպան Գավրիլի զանգվածեղ մարմինը:

Գավրիլան վանող դեմք ունեցող 45 – 50 տարեկան փարթամ տղամարդ է: Նրա հաճկատար նայվացքն ասես թափանցում է հոգուդ խորքը: Այդ «պարոնը» չի քաշվում ձեզ առաջարկել իր «ծառայությունները» կամ մեկ այլ բան: Գավրիլոն ձեզ է տրամադրում լուսանկարների հավաքածու, որտեղ բոլոր միասեռականներն են, դրանցից ոմանք նույնիսկ կանացի հագուստով են: Ահա դուք մատնացույց եք անում դրանցից մեկին, և ընդամենը հինգ րոպե անց «օրիգինալը» ձեր տրամադրության տակ է: Հենց այդ ժամանակ էլ ազդարարվում է նրա գինը»:

Մոտավորոպես նույն բովանդակության գրառում կա նաև ժամանակի բանաստեղծ Միխայիլ Կուզմինի օրագրում (գրառումը կատարվել է 1905-ի դեկտեմբերին) .

«Երեկոյան մտքովս անցավ բաղնիք գնալ՝ պարզապես հաճույքի ու մաքրության համար…Ներս թողնողն իմանալով, որ ինձ հարկավոր է բազնիսպան, սավան և օճառ, դանդաղ հեռանալով հարցրեց» «Գուցե մի անուշիկ բաղնիսպանուհի՞ ցանկանաք»: _ «Ո՛չ, ո՛չ, բաղնիսպան ուղարկեք», ասացի ես: - «Բայց ես հենց անուշիկ բաղնիսպան եմ առաջարկում, - ասաց նա՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով»: - «Այո, խնդրում եմ, մի լավ բաղնիսպան», - ասացի ես շփոթահար: - «Գուցե ձեզ պատանի՞ է պետք, - ձայնը ցածրացնելով հարցրեց հետս խոսողը»: - «Դեռ չգիտեմ», ասացի ես մի քիչ մտածելուց հետո: «Լսում եմ…» ու բաղնիսպանն սկսեց մեջքս քսել արդեն ոչ երկմտորեն…Լողացնելու ընթացքում նա սկսեց ավելի ու ավելի մոտենալ մարմնիս և ընդհանրապես ամենևին չէր ամաչում»:

Հետո երիտասարդ քիսաչին ասում է Կուզմինին, որ նա կարող է նաև հաճույքի տրվել ու հետո վճարել, և որ այստեղ թեյավճարները ողջունելի են:

«Համընդհանուր շաղակրատանքներից հետո մենք սկսեցինք խոսել գողերի նման…Ալեքսանդրը, 22 տարեկան, բաղնիքում է արդեն ութերորդ տարին: Ակնհայտ էր, որ իմ մոտ ուղարկել էին արհեստավարժի: …Հրաժեշտից առաջ համբուրելով ինձ՝ նա զարմացավ, որ սեղմեցի իր ձեռքը: Նա ասաց. «Շնորհակալ եմ» և եկավ ինձ ուղեկցելու: Ալեքսանդրի ուղեկցությամբ անցնելով արդեն ոտքի ելած բաղնիսպանների շարքի միջով՝ ես անհարմար զգացի. կարծես բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես առավել հանգիստ և ուշադիր էի նայում նրանց»:

Այս գրառումից ոչ շատ առաջ սեփական օրագրում գրառում է կատարել Նիկոլայ 2-րդի հորեղբայրը՝ իշխան Կոնստանդինը.

«Մայիսի 15…Ճանապարհն անցնում էր բաղնիքների մոտով: Մտածեցի, որ, եթե դրսի դռների մոտ տեսնեմ բաղնիսպանին, չեմ դիմանա ու ներս կմտնեմ…Առանձին համարի դուռը բաց էր, բայց բաղնիսպանը տեսանելի չէր…

Մայիսի 18. Նիստի ժամանակ մեղսական մտքեր ինձ համակեցին: Նևայի պողոտայի անկյուն չհասած, կառապանին ազատ արձակեցի և ոտքով գնացի դեպի Ոստիկանական կամուրջ և, անցնելով այն, թեքվեցի աջ՝ Մոյկայի կողմը: Երկու անգամ անցա առանձին համարներ ունեցող բաղնիքի դռների մոտով, երրորդ անգամ ներս մտա: Եվ ահա ես նորից նույն մեղքը գործեցի»:

Կոնստանդին Ռոմանով, «Օրագիր»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5194 | 0 | 0
Facebook