Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասեռականների «ենթամշակույթը» նախահեղափոխական Պետերբուրգում

20:15, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
Միասեռականների «ենթամշակույթը» նախահեղափոխական Պետերբուրգում

Ինչ են պատմում միասեռական սիրո երկրպագուների մասին օրագրերը, ոստիկանական զեկույցները, հիվանդությունների պատմություններն ու միասեռականության հակառակորդների գրառումները: Ռուսական պետությունում ավելի ուշ են սկսել զբաղվել միասեռականությամբ, քան Արևմտյան Եվրոպայում: 1717 թվականին Պետրոս 1-ին կայսրն արգելում է արվամոլությունը բանակում և նավատորմում: Ռուսասատանի արական սեռի քաղաքացիների վրա այս արգելքը տարածվում է 1835 թվականին, Նիկոլայ 1-ինի ժամանակ, իսկ այս երևույթի համար պատիժները սահմանվում են 1866 թվականին միայն: Համաձայն այդ նոր օրենքի` արվամոլության համար սահմանվել է բոլոր իրավունքներից զրկում և աքսոր Սիբիր: 1900 թվականին աքսորը փոխարինվել է 4 – 5 տարվա ազատազրկման: Այս մեղքը գործած քրիստոնյաներին նաև պարտադրել են ապաշխարել:

Ի դեպ, այս ամենով հանդերձ, Ռուսաստանի իշխանությունները, ոստիկանությունն ու ամբողջ հասարակությունը բավականին հանդուրժող են եղել միասեռական հարաբերությունների նկատմամբ, և վերն հիշատակված օրենքները հաճախ չեն կիրառվել` հատկապես արտոնյալ դասերի ներկայացուցիչների նկատմամբ: Այդպիսիք հազվադեպ են քրեական հետապնդման ենթարկվել: Օրենքը կանանց ընդհանրապես չի վերաբերել:

Ռուսաստանի վերջին երկու ցարերը հանդուրժող են եղել միասեռական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց նկատմամբ: Այդպիսիք եղել են ցարական ընտանիքում ու արքունիքում, և տղամարդու հետ ցարական ընտանիքի տղամարդ անդամի կամ պալատականի կամավոր սեռական կապի դեպքում դատավճիռ չի կայացվել, իսկ եթե նույնիսկ կայացվել է, ապա ի կատար չի ածվել: Եթե գործն հասել է դատարան, ապա դատավորներն հակված են եղել մեղադրյալներին արդարացնել կամ շատ մեղմ պատիժ սահմանել` հատկապես, եթե հանցավորը բարձրաստիճան պաշտոնյա է եղել:

1905 թվականի հեղափոխությունից հետո արվամոլության հետ կապված մեղադրական դատավճիռների քանակը 35 տոկոսով աճել է, իսկ 1910 թվականին աճել է եռակի, բայց եռակի աճը վերաբերել է ոչ թե Պետերբուրգին ու Մոսկվային, այլ Ռուսաստանի հարավին ու Կովկասին:

Ռուսաստանում միասեռականության նկատմամբ ավելի հանդուրժողական վերաբերմունք է եղել, քան Եվրոպայում:

Մոսկվայում և Պետերբուրգում արական միասեռական ենթամշակույթը ծնունդ է առել 19-րդ դարի վերջին:

Տղամարդկանց նկատմամբ սեռական հետաքրքրություն դրսևորող ունևոր տղամարդկանց Ռուսաստանում «տյոտկա» են անվանել: Այս բառը վերցվել է ֆրանսերենից: 19-րդ դարի կեսերին Ֆրանսիայում տղամարդ մարմնավաճառներին այդ անունն են տվել, իսկ դարի վերջին այդ անվանումն հայտնվում է նաև մամուլում ու գործածվում է բոլոր միասեռականների առումով:

Այս բառն սկզբում ռուսերենին է անցել նույն նշանակությամբ, բայց հետագայում այն գործածվել է հաճախորդներին հատկանշելու համար: Սեքս վաճառող տղամարդիկ հիմնականում գյուղից քաղաք եկած երիտասարդներն են եղել` արհեստանոցների աշակերտները, անտունները, ուսանողները, զինվորները կամ նավաստիները:

1870-ականներին Պետերբուրգում արական սեքս վաճառողներն ու գնողներն արդեն ունեին իրենց հատուկ վայրերը: Ամենահայտնի միասեռական երթուղին եղել է Նևայի պողոտան` Զնամենսկի հրապարակից մինչև Հանրային գրադարան ու Պասսաժ: Այս երթուղին իդեալական վայր է եղել միասեռական կապ որոնելու համար` հատկապես ձմռանը:

Քաղվածք անանուն մատնագրից.

«Ձմռանը, կիրակի օրերին, «տյոտկաները» զբոսնում են Պասսաժի վերին սրահում, որտեղ առավոտյան գալիս են կադետներն ու դաստիարակները, իսկ երեկոյան մոտավորոպես ժամը 6-ին գալիս են զինվորներն ու ենթավարպետ տղաները: Տյոտկաների սիրելի վայրերն են հատկապես սահադաշտերը, որտեղ նրանք գալիս են լավ տնտղելու սահող երիտասարդների մարմնակազմվածքը: Հետո նրանք այդ տղաներին հրուշակարան կամ իրենց տուն են հրավիրում»:

Սրանց հանդիպման սիրած վայրերն են եղել նաև Միխայլովյան մանեժի տոնավաճառները:

«Մասլենիցա» տոնին տյոտկաներն իրենց զուգընկեր են փնտրել Մարսյան դաշտում, որտեղ թատերական ու կրոնական ներկայացումների համար ժամանակավոր փայտե շինություն են կառուցել:

Հասարակության բարձր շերտին պատկանող տյոտկաները Մարինյան թատրոն են եկել չորեքշաբթի օրերին` բալետ դիտելու և զուգընկեր ընտրելու:

Հանդիպման վայրեր են ծառայել նաև ռեստորանների առանձնացավա սենյակները. օրինակ` 1880-ականներին միասեռականներն օգտվել են Կ. Պալկինի ռեստորանի (Նևայի պողոտա, 47) ծառայություններից:

Շաբաթ օրերին տղամարդ մարմնավաճառներին փնտրել են «Ֆոնտանկայի» գետափին ու Չինիզելի կրկեսի մերձակա այգում:

Միասեռական տղամարդիկ ու տղամարդ մարմնավաճառները հավաքվել են նաև Տավրիկյան այգում: Այդ մասին է վկայում ժամանակի բանաստեղծ Միխայիլ Կուզմինի գրառումն օրագրում (1906-ի մայիսի 26) .

«Իսկ կիրակի օրը կգնանք Տավրիկյան այգի: Այնտեղ կարող եք ձեռք բերել ում ուզենաք…Նուվելն ասում է, թե սիրահարված է Վյաչեսլավին…Վյաչեսլավը մի ինչ-որ գնդի ֆելդշեր է, որի հետ նա ծանոթացել է Տավրիկյան այգում: Ֆելդշեր, որի հետ կարելի է սեր անել»:

1880 – 1890-ականներին, եթե լավ եղանակ է եղել, հատկապես շաբաթ և կիրակի օրերին Կենդանաբանական այգում և Պետրոպավլովյան ամրոցի մոտ զինծառայողների առևտուր է ընթացել:

Քաղվածք անանուն մատնագրից.

«Ամռանը տյոտկաները գրեթե ամեն օր հավաքվում են Կենդանաբանական այգում, և նրանց հավաքներն առանձնապաես մարդաշատ են լինում շաբաթ և կիրակի օրերին, երբ գալիս են ճամբարից, և երբ պարապմունքներից ազատ են յունկերները, կադետները, գիմնազիստները և տղա ենթավարպետները: Հեծյալ գնդի լեյբգվարդիայի զինվորները, կավալերգարդները, կոզակները գալիս են կենդանաբանական այգի միայն մեկ նպատակով՝ մի քանի երկու գրիվնանոց աշխատել առանց ջանք ջործադրելու»:

Զինվոր գտնելու մյուս վայրը եղել է Հեծելազորային գվարդիայի բուլվարը, որտեղ տեղաբաշխված են եղել Հեծյալ գվարդիայի մանեժն ու զորանոցները: Մոտակայքում եղել են բաղնիքները, որտեղ մուտք են գործել տյոտկաները զինվորների հետ:

Ժամանակի լրագրողներից մեկը` Վ. Ռուաձեն, 1908-ին վկայում է, որ «կասկածելի երիտասարդների մի ամբաղջ բանդա է միշտ հավաքվել այգում, կրկեսի մոտ»:

«Այդտեղից այդ անկուշտ, գիշատիչ երամը գնում է դեպի Նևայի պողոտա…Կենդանի ապրանքի ցերեկային բորսայական առևտուրը շարունակվում է մինչև Պասսաժի փակումը, որից հետո խուլիգանները գնում են Ֆոնտանկայի մոտ: Երեկոյան ժամը 8-ից մինչև 12-ը Ֆոնտանկայում գոյանում է միասեռականների մի մեծ ցեղախումբ, որոնց մեծ մասն ընչազուրկ է: Այստեղից էլ նրանք գնում են Տավրիկյան այգի»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4416 | 0 | 0
Facebook