Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ուշադիր կարդաս այս գիրքը…

21:16, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Եթե ուշադիր կարդաս այս գիրքը…

Քրիստոնյաներից հաճախ կլսես «Աստվածաշո՛ւնչ կարդա» արտահայտությունը, իբրև թե այն «գրքերի գիրքն է», և դու այնտեղ անպայման կգտնես բոլոր հարցերիդ պատասխանները: Բայց քրիստոնյաների մեծամասնությունն այդ գիրքը չի էլ կարդացել: Երևի այն պատճառով, որ դրանում նկարներ չկան: Ես թեպետ երկու անգամ կարդացել եմ այդ գիրքն ու առանձին հատվածներ մի քանի անգամ վերընթերցել եմ ու ամենևին գոհունակության զգացումով չեմ համակվել, բայց ընթերցողներիս խորհուրդ եմ տալիս կարդալ այն՝ հասկանալու համար, թե ում ես հավատում և այդ հավատն ինչի վրա է հիմնված:

Կարդացե՛ք ուշադիր, և կհամոզվեք, որ աշխարհում դրանից ծայրահեղական գիրք գոյություն չունի, որովհետև ոչ մի գրքում այդ աստիճան բացահայտորեն այլատյացություն ու շովինիզմ չի քարոզվում: Կասկած չկա, որ այլատյացությունը, շովինիզմը ցեղասպանությունը ֆաշիզմի բնութագրականներն են:

Իսկ կարդալու հավես չունեցողներին ես կմատուցեմ «գիրք գրոց» -ի ամենայուղոտ պատառները:

Քրիստոնեություն դավանող բոլոր ազգերն այն համոզմանն են, թե Աստված իրենց հետ է, որ Աստված ամբողջ մարդկության հովանավորն է և ոչ մի խտրություն չի դնում տարբեր ազգերի մարդկանց միջև: Եվ չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այդ համոզմամբ համակված: Եհովա աստվածը շատ հստակ ասում է, թե ինքն ում աստվածն է.

«Եվ ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (Ելից 3, 6)»,

«…և դու և Իսրայելի ծերերը Եգիպտոսի թագավորի մոտ կմտնեք և կասեք նրան. Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ հանդիպեց. և հիմա թող երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատը, որ մեր Եհովա Աստծուն զոհ մատուցենք» (Ելից 3, 18):

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3700 | 0 | 0
Facebook