Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեպի դառնություն

01:51, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Դեպի դառնություն

Դեպի դառնություն

Ինչ պակասեց ճոճեցի կշեռքի թաթին
     Շփոթահար քերծելով խառնակն ամբողջի,
     Երբ մշուշոտ լույսերի ծիրում Կաթինի
     Տրոհելին իմ կյանքն էր` չափը ոչնչի։
     Դիադիմակ դրեցի, որ ինձ ուրանան,
     Չսիրելով չխաչեն, թողնեն հեռանան,
     Սնգուրեցի ներս ու դուրս մթնում քողածածկ,
     Կերպարանքս պահ տվի գանգերին անաչք։
     Սիրտ չմնաց անտրոփ, որ չարագանա,
     Ես իմ մահին ազդարար դարձա ակամա,
     Հեռվից քանի կին հուշեց, թե քեզ ես կեղծում,
     Երբ որ սիրո աղեբախ թրթիռն ես բեկում։

Ինձ մահավոր ետ գցեց մայրս անկասկած,
     Ինքն ինձ ճոճեց, ես՝ ճոճքի ձողը․․․ կարկամած,
     Թերհատեցի տուրք տալով անքուն ժամերիս,
     Էլ առագաստ չմնաց հոգնած կայմերիս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2903 | 0 | 0
Facebook