Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխատանքի ընդունման ձևական և խայտառակ «մրցույթներ»

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
22:28, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Աշխատանքի ընդունման ձևական և խայտառակ «մրցույթներ»

Մինչև ե՞րբ պետք է շարունակվեն ձևական մրցույթները:
    
«Մրցութային կարգով» աշխատանքի ընդունվելն անհնար է, եթե ծանոթ-բարեկամ չունես: Արդյունքում աշխատանքի են տեղավորվում դիլետանտները, ովքեր վատ ծառայություններ են մատուցելու: Ցավալի է, որ այդ արատավոր երևույթը տարածված է ոչ միայն հանրային հատվածում, այլև՝մասնավոր: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ը իր մասնաճյուղերից մեկում թափուր աշխատատեղի համար «մրցույթ» էր հայտարարել, որին մասնակցել էին մի քանի միամիտ կանայք և աղջիկներ: Մրցույթում «հաղթել» էր մասնակիցներից ամենաթույլ թեկնածուն: Դա բանկի ներքին գործն է, եթե չոտնահարվեին մրցույթին մասնակցած մյուս քաղաքացիների արժանապատվությունը:

-Ես շատ վիրավորված եմ, -ասում է մասնակիցներից մեկը: - Եթե պետք է ընդունեին իրենց ծանոթին, էլ ինչու՞ էին մրցույթ հայտարարում: Ինձանից բավականին ժամանակ պահանջվեց մրցույթին նախապատրաստվելու համար, իսկ «հաղթեց» մասնակիցներից ամենաթույլ թեկնածուն, ով տարրական գիտելիքներ էլ չուներ: Փաստորեն մրցույթը ձև էր՝ առանց բովանդակության:

-Միթե՞ բանկին որակյալ մասնագետներ պետք չեն, -դժգոհեց մեկ ուրիշը:
     Մինչև ե՞րբ պետք է շարունակվեն ձևական մրցույթները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
13545 | 0 | 0
Facebook