Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սրբապիղծ կաթողիկոսն իր կաշին փրկելու համար զոհաբերեց պղծության դեմ պայքարող քահանային

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
12:42, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Սրբապիղծ կաթողիկոսն իր կաշին փրկելու համար զոհաբերեց պղծության դեմ պայքարող քահանային

Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը բուռն կերպով քննարկում է Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հարցը՝ կապված Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած հանրային լսումների ժամանակ ապրիլի 5-ին տրանսգենդերի ելույթի հետ։

Տեր Ղազարը, չնայած իր բռնկուն ու պոռթկուն բնավորությանը, երկար տարիներ է, ինչ անսակարկ նվիրումով և խորը հավատքով ծառայում է Բյուրավան համայնքում և մինչև վերջին հայտնի միջադեպը, որևէ կարգապահական խնդրով աչքի չի ընկել։ Սակայն ԱԺ շենքի դիմաց կազմակերպված պղծությունների քարոզի դեմ հանրահավաքին իր մասնակցությունից, մանավանդ կեսժամանոց ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո «հոգևորականին ոչ հարիր կեցվածք դրսեւորելու, հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու» համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի կողմից չորս օրով փիլոնազուրկ արվեց։

Կասկած չկա, որ Տեր Ղազարի նման սիրված հոգևորականին Գարեգին Բ-ն քավության նոխազ է դարձրել` թույլ չտալով, որ որևէ այլ եկեղեցական գնա և կանգնի նրա կողքը: Տեր Հայրը` որպես սրտացավ հոգևորական, մեն-մենակ եկավ ու կանգնեց այլասերումների դեմ պայքարում, իսկ ավելի ուշ նա մեկուսացվեց հայտնի ֆեյսբուքյան ակտիվիստ, Վովա Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հոր` Արարատյան հայրապետական թեմի քահանա Տեր Պետրոս Մալյանի կողմից: Ի՞նչ էր սա. ծրագրված խա՞ղ, թե՞ թիկունքից հարված քահանային` նրան հեղինակազրկելու, ծաղրուծանակի ենթարկելու ու վարկաբեկելու ճանապարհով:

Այլասերության դեմ պայքարը պետք է մտահոգի և վերաբերի յուրքանչյուր հայ մարդու, առավել ևս` քրիստոնյայի: Էլ չենք խոսում այն մասին, որ պղծության քարոզն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգությանը: Սեռախեղված անձի խորհրդարանական ելույթից հետո սպասվում էր, որ Գարեգին Բ-ն կամ առնվազն իր խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը հանդես կգային դատապարտող խոսքով, բայց դա տեղի չունեցավ: Տարօրինակ կերպով լուռ մնաց նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանը, որն անցյալ տարի «Շողակաթ» -ի եթերով հանդես եկավ սրտաճմլիկ խոսքով` դատապարտելով Շուռնուխ գյուղում պատահած միջադեպը նույնասեռականների և գյուղացիների միջև: Նա շատ պատկերավոր ներկայացրեց նաև համասեռամոլության էությունն ու եկեղեցու վերաբերմունքը դրա նկատմամբ:

Նախորդ իշխանությունների օրոք ոչ մի հոգևորական չէր համարձակվի մի թթու խոսք ասել գործող ռեժիմի հասցեին։ Հիշում ենք, թե ինչպե՛ս երկարաժամկետ փիլոնազուրկ արվեց Հաղպատի վանքի վանահայր Ատոմ քահանա Ասատրյանը, ով համարձակվել էր իր ֆեյսբուքյան էջով փոքր ստատուս գրել ՀՀ նախկին ոստիկանապետի ու ոստիկանների մասին, ովքեր «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ անխնա կոտորում էին ժողովրդին։ Իսկ Բելգիայում ապրող այցելու հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ արվեց` Հոլանդիայում հայկական դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կազմակերպված ցույցին ելույթ ունենալու համար: Ավելի վաղ նույն Արշակ դիվանապետի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի կողմից կարգալույծի սպառնալիքով խիստ նկատողության էր արժանացել Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը` մարտի մեկի դեպքերի ժամանակ հանրահավաքներին մասնակցելու համար: Մի խոսքով, ոչ մի հոգևորական իրավունք չուներ գեթ մի ցույցի կամ հավաքի մասնակցելու, ժողովրդի կողքը կանգնելու, եթե դա արտոնված չէր անձամբ կաթողիկոսի կողմից։

Այդ պատճառով ժողովրդային լարված հավաքների սրացումների ժամանակ հաճախ էկրաններին էինք տեսնում միայն Գարեգին Բ-ի վստահելի եկեղեցականներին` Պարթև վարդապետ Բարսեղյանին, Զաքարիա վարդապետ Բաղումյանին, Ասողիկ քահանա Կարապետյանին և էլի մեկ-երկու նման դեմքերի։ Նույնիսկ Երևանի առաջնորդն իրավունք չուներ Երևան քաղաքի քահանաներին ուղարկելու նման հանրահավաքների, եթե դա ճշտված չէր կաթողիկոսի հետ։ Պատկերը բոլորովին տարբեր է հիմա: Ինչպես ասում են, այստեղ էլ է իրավիճակ փոխվել։

Վերջին շրջանում, իսկ ավելի ճիշտ` ներկա իշխանության օրոք, հակահեղափոխական տրամադրությունների մեջ ակտիվացել են նաև եկեղեցականները։ Նրանք «տակից գործելու» քաղաքականությունից երբեմն անցում են կատարում բացահայտ գործողությունների: Քննադատություններ են հնչեցնում, էկրաններից չեն հեռանում, ժամերով թափառում են ֆեյսբուքյան տիրույթում ու քաղաքական ենթատեքստերով ակցիաներ կազմակերպում։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է, և սա հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ու անձամբ վարչապետը։

Հոգևորականները սովորության համաձայն նայում են կաթողիկոսին, ու հիմա տարօրինակ կերպով միշտ կանաչ լույս է վառվում Մայր Աթոռից։ Արդեն եկեղեցականները կարող են պատեհ ու անպատեհ առիթներով վատաբանել Փաշինյանին, նրա կադրային քաղաքականությունը, գործող իշխանությանը՝ դրանով հող պատրաստելով ապրիլի վերջին նախատեսվող իրենց «հոգևոր» կնքահայր Սերժ Ազատիչի «ջախջախիչ» ելույթին։ Ու հանկարծ այս տիրույթում, անակնկալ կերպով և չհամաձայնեցված կարգով, առաջ է գալիս Արարատի Բյուրավան համայնքի 7 գյուղերի մի քահանա։ Հարց է ծագում՝ Երևանում կամ առնվազն` Արարատյան հայրապետական թեմում ուրիշ քահանա չկա՞ր։ Դե Մայր Աթոռի վարչական բաժիններում աշխատող «էլիտար» քահանաների վիճակը հասկանալի է: Հո իրենց լավ վարձատրվող «կարևոր» գործերը չե՞ն թողնելու, որ գան այլասերությունների դեմ ցույցի մասնակցեն Տեր Ղազարի հետ:

Հիմա գանք եղածի հիմքերին։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը, ինչպես գիտենք, Նավասարդ արք. Կճոյանն է, որին մի քանի ամիս առաջ կաթողիկոսի կողմից օգնական էր նշանակվել Մայր Աթոռի դիվանապետի մտերիմ, Գարեգին Բ-ի սիրելի, վերջին շրջանում հանրությանը հայտնի որպես տուն քանդող և ընտանիք պղծող, բռնաբարող մասիսական աղանդավոր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Նա նաև Արարատի մարզի «հոգևոր» տեսուչն է։ Այս նշանակման իրական պատճառն այն է, որ Արշակ եպիսկոպոսը վաղուց աչք ունի Նավասարդ Կճոյանի գահին։ Չենք մոռացել, որ տարիներ առաջ Արշակի եղբայր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը իր երիտասարդների միջոցով ցույցեր էր կազմակերպում Նավասարդ արքեպիսկոպոսի դեմ` ոչ ավել, ոչ պակաս Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց։ Տեր Հակոբին չճանաչողներին ասենք, որ իր պլանքաշ և նենգ եղբոր` Արշակի փոքր տեսակն է:

Այս աթոռը յուղոտ պատառ է դիվանապետի համար, որին տիրանալով` Արշակը կարող է հեշտությամբ կապեր հաստատել իշխանությունների հետ և հարմար առիթի դեպքում ձևավորել ապագա կաթողիկոսի իր թիմը: Բնականաբար, այս կեղտոտ խաղի մեջ Գևորգ եպիսկոպոսը մի առաքելություն ունի՝ մշտական կերպով խնդիրներ հարուցել Նավասարդ Կճոյանի, այսինքն` թեմի իրական պատասխանատուի համար։ Եվ ահա ինչպես Տեր Ղազարն է իր խոսքում ասում, իր եպիսկոպոսն «օրհնել» է նրա այս ընթացքը և նրան ուղարկել Ազգային ժողով: Ապա նույն քահանայի խոսքի համաձայն` իր հետ հանդիպման ժամանակ այդ եպիսկոպոսը ոգևորել է Տեր Ղազարին, թե ամեն ինչ ճիշտ արեցիր։ Իսկ Տեր Ղազարի անմիջական վերադասը հենց Գևորգ Սարոյանն է:

Ահա այս սցենարով Արարատյան հայրապետական թեմի շրջագծում է մնում այս կնճռոտ հարցը, որի շուրջ հանրության կրքերը փոքր-ինչ հանդարտեցնելու և իշխանություններին հաճոյանալու նպատակով ի վերջո վճիռ կայացնելու ծանր պարտավորությունը մնում է Նավասարդ արքեպիսկոպոսի ուսերին։ Հաշվի առնելով, որ Արարատյան թեմը հայրապետական թեմ է, որի առաջնորդը կաթողիկոսն է, իսկ Նավասարդ Կճոյանը առաջնորդական փոխանորդն է, ստացվում է, որ Տեր Ղազարին Նավասարդ արքեպիսկոպոսը փիլոնազրկության պատիժ է սահմանել ուղղակիորեն Գարեգին Բ-ի թելադրությամբ, իսկ փիլոնազրկման հայտարարության տեքստն էլ խմբագրել է դիվանապետ Արշակ Խաչատրյանը:

Ահա սա է գործողությունների շղթան։ Դիվանապետը դաբռոն ստանում է կաթողիկոսից՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ամետ գործունեություն են ծավալում ու նույն պահին սկսում է գործել և Նավասարդ արքեպիսկոպոսի ու Նիկոլ Փաշինյանի միջև սեպ խրում։ Այս և մնացյալ բոլոր խաղերից Գարեգին Բ-ն, ինչպես միշտ, դարձյալ չոր է դուրս գալիս` իր կեղտոտ և ստոր մտադրությունները դիվանագիտորեն կատարելով իր ենթակաների ձեռքով: Ե՛վ կաթողիկոսն է բավարարված, և՛ ՀՀԿ-ն, և՛ գործող իշխանություններն են քննադատության ենթարված Տեր Ղազարի կողմից, և՛ իբր թե եկեղեցին (իրականում` մի քահանա) պայքարում է այլասերության դեմ, իսկ կողքից էլ, «ձեռի հետ», անձնական հաշիվներ են լուծվում Նավասարդ Կճոյանի հետ` նրան առաջնորդական գահից զրկելու հարցը օրակարգում թարմ պահելու ուղղությամբ։ Դրանով նաև իշխանությունների սեղանի վրա է պահում Նավասարդ արքեպիսկոպոսի անունը, որի թեմի ենթակայության ներքո գործող քահանան էր ԱԺ շենքի դիմաց ընդվզողը։

Վերջում հիշեցնենք, որ ամիսներ առաջ, ի տարբերություն 4-օրյա փիլոնազրկության «ծանր» պատժի, Գարեգին Բ-ն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի ձեռքով և իր քարտուղար սարկավագի հեռախոսային զանգով երեք ամսով փիլոնազրկել էր 82-ամյա Աթանաս վարդապետ Մովսիսյանին` մի ճշմարիտ և նվիրվալ եկեղեցական, ով ինչ է, թե մասնակցել էր մի քանի հանրահավաքների` պայքարելու Գարեգին Բ-ի դեմ: Ու ոչ մի եպիսկոպոս այդ ժամանակ չասաց, որ այս տարիքն առած վարդապետը նաև առողջական խնդիրներ ունի, գոնե 4 օրով լիներ փիլոնազրկումը կամ բնավ չլիներ: Սա նշանակում է, որ Գարեգին Բ-ն առնվազն կախարդել է իր շրջապատի եկեղեցականներին` նրանց վերածելով անհոգի և ստրկամիտ խամաճիկների, որոնց ամբողջ կյանքը լեցուն է անհավատությամբ, այլասերությամբ, պղծություններով, մատնություններով, դավադրություններով և կեղտոտ խաղերով: Իզուր չի ասում ժողովուրդը, որ ձուկը գլխից է հոտած…


    

Ժամերգության իջնող սարկավագ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1735 | 0 | 0
Facebook