Հայրենիքը բացարձակ սրբություն է.հայրենիքի պաշտպանները՝ այդ սրբությունն անկեղծ պահող բացառիկ երաշխավորները: Մեր զինվորները մեր հպարտություն են, ուստի ամեն ինչ պիտի անենք, որ հպարտանալու առիթներ հնարավորինս շատ ունենանք: «Բարի Սամարացի» ընկերությունը միշտ հայոց բանակի, հայ զինվորի կողքին է: Թերևս, այս նվիրվածության շնորհիվ էլ այսօր իրականացվեց աստվածահաճո մի նախաձեռնություն՝ ընկերության հովանավորչությամբ կայացավ այցելություն ապրիլյան քառօրյայում հանուն հայրենիքի իր կյանքը զոհաբերած հերոսներից մեկի Քյարամ Սլոյանի տուն: Խոնարվում ենք ձեր առջև, հերոս՛ տղաներ, հիշում ենք ձեզ միշտ անուն առ անուն... Քյարամ Սլոյան...