Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրկին շոյում եմ աշխարհի խեցին

01:46, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Կրկին շոյում եմ աշխարհի խեցին
     Կրկին շոյում եմ աշխարհի խեցին,
     Այս անգամ սակայն ներսից եմ փարվում,
     Թունդ առնելու չէ, թեև ձգեցի
     Տարակուսանքս ու․․․ անմիտ եմ լարվում։
     Շրջանադարձիս մի ծեր սակրավոր
     Բահ և թիակով զարմանքս է նշում,
     Նա էլ ինձ նման սիրուց կրավոր
     Կոչունքից հետո աղոտ է հիշում։
     Նոր եկած գինին մի քանի գավ է,
     Հալածված շան պես ոտքերս է ընկնում,
     Կինը ասում է, թե մախմուր լավ է,
     Ճոճվելուց հետո անշարժ եմ կանգնում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3218 | 0 | 0
Facebook