Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերնագիրն էլի վերջում

19:50, շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ.
Վերնագիրն էլի վերջում
    
    

Տար ու բեր ինձ, հորձանք, տար ու բեր,
     Ինձ խոտոր ճամփեքով այն տարբեր,
     Որ հասնեմ ըղձանքիս ապառնի,
     Կշկուռ տամ անցյալս ներկային։
     Չհոդեմ անսուրբ ու մահավար,
     Չբարդեմ անհագագն անփորձին,
     Մակույկիս մի մահվան թիավար
     Տուրք չտա փողոցի անցորդին։
     Թե անցնեմ ինձանից հաջորդին
     Տատանման մի ուրիշ թափի մեջ,
     Անծանոթ մշկենու բուրմունքին
     Այլ ալիք կջարդեմ ափիս մեջ։
     Կույրի պես խուլ մնամ ունայնին,
     Փուչ բանից չսարքեմ մենամարտ,
     Երկսայրի սրածայր դաշույնին
     Չշարեմ հազար մի ադամանդ։
     Գանգերի անշփոթ հայացքներ,
     Ծափ չտաս, ծղոտե մանեքեն,
     Գիշակեր արծվի խոլ սլացքներ,
     Զոհին միշտ դիմահար ու անքեն։

Տար ու բեր ինձ, հորձանք, տար ու բեր․․․

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3064 | 0 | 0
Facebook