Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ "ԻՄՄԱԱ՜ՍՏՆ" ԵՔ ՈՒԶՈՒՄ ԻՄԱՆԱԼ ՀԱ՞. ԴԵ ԼՍԵՔ

18:57, կիրակի, 14 ապրիլի, 2013 թ.
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ "ԻՄՄԱԱ՜ՍՏՆ" ԵՔ ՈՒԶՈՒՄ ԻՄԱՆԱԼ ՀԱ՞. ԴԵ ԼՍԵՔ

Կարեն Թումանյան


     ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ "ԻՄՄԱԱ՜ՍՏՆ" ԵՔ ՈՒԶՈՒՄ ԻՄԱՆԱԼ ՀԱ՞. ԴԵ ԼՍԵՔ

..Երբ lurer.com կայքում ընթերցում էի "Արթուր Բաղդասարյանի նոր պաշտոնը. Իմմմմաա՜ստը…" վերնագրով Լիլիթ կեսոյանի հոդվածը հասկացա, որ, ինչ որ քաղաքական ուժերի կողմից հակառակ առողջ տրամաբանության, քարերը շարունակվում են նետվել ԱԱԽ-քարտուղարի ուղղությամբ: Փորձեմ բացատրել, ինչու հակառակ առողջ տրամաբանության. Այն, որ Արթուր Բաղդասարյանը իր առաջադիմական հայացքներով վեջերս մեղմ ասած " շատ-շատերի'' խաղաքարտերն է խառնում դա նույնիսկ քննարկման առարկա չի կարող լինել, քանզի ակնհայտ դրա մասին խոսում են հենց իրենք այդ '' շատ-շատերի'' ներկայացուցիչները: Նա ուղղակի սկսել է անել, այն, ինչ պետք է վաղուց դեռ արված լիներ իշխանությունների տարբեր կառույցների կողմից: Բանը նրանում է, որ Բաղդասարյանը միշտ էլ իր աննախադեպ համարձակ քայլերով / այստեղ տեղին է օգտագործել ռուսերեն '' дерзкие инициативы на хитрые умы'' արտահայտությունը/ և ակտիվ քաղաքական նախաձեռնություններով '' տհաճություն'' է պատճառել, որոշ շրջանակներին: Այսպիսի կարգի քաղաքական գործիչներից ոչ միայն Հայաստանում, այլ ամենուր իրենց հակառակորդ քաղաքական ուժերը միայն «վտանգ» կարող են ակնկալել: Այո վտանգ` օրինակ, այլ կերպ, ինչպես անվանել նրա կատեգորիկ դեմ լինելը Սյունիքի վարելահողերը վարձակալությամբ չտալու ուղղությամբ, այն մարդկանց տեսանկյունից, ովքեր ամեն, ինչ անում եին, որպեսզի դա վարձակալական հիմունքներով հանձնվի Պարսկաստանին և այսպես շարունակ…:

Հիմա վերադառնանք սույն թեմային. Նախ հիշեցնեմ վերոհիշյալ հոդվածում հարգելի Լուսինե Կեսոյանի կողմից բարձրացված հարցը ''…թե ի՞նչ իմաստ ունի նման հանձնաժողովի ստեղծումը, ինչպես և Արթուր Բաղդասարյանին ևս մեկ պաշտոն տալը, երբ նրա գործերն առանց այն էլ վատ չեն'':

Ինպես հասկացաք այստեղ խոսքը գնում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի պաշտոնում Արթուր Բաղդասարյանին նախագահ նշանակելու մասին:

Հոդվածի գրելու ոճից արդեն զգացվում է, որ հեղինակի նպատակը կայանում էր ոչ, թե վերոհիշյալ նշանակման իմմաաաաաստը, կամ վերոհիշյալ հանձնաժողովի գործունեության իմաստը / քանզի, եթե նա հանձնաժողովի գործունեության իմաստը մինչև վերջ հասկանար դժվար նրա մոտ նմանատիպ հարց կառաջանար, թե, ինչու է հենց Բաղդասարյանը նշանակել այդ պաշտոնում/ հասկանալու մեջ, այլ ամեն կերպ օգտագործել առիթը որպեսզի քննադատել ԱԱԽ քարտուղարին:

Հարգելի Կոսյան` իմմմաաստը կայանում է հետևյալում այս հանձնաժողովը ունի մեծ առաքելություն, նա ամեն ինչից բացի յուրահատուկ «զսպաշապիկ» կարող է դառնալ շատ պետական կառույցների «որոշ սանձարձակությունների» դեմ: Այդպիսի պաշտոնում ժողովրդական լեզվով ասած դուխով գործիչներ են պետք: Ինձ թվում է գոնե Արթուր Բաղդասարյանի «դուխի» վրա Դուք չեք կասկածում, քանզի որպես տեղեկացված մարդ Դուք բազմիցս համոզվել եք դրա մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5508 | 2 | 0
Facebook