Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Բուհական կրթության ռիսկերն են մատնանշում ապագա բժիշկները

12:40, հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ.
Բուհական կրթության ռիսկերն են մատնանշում ապագա բժիշկները

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում ունեցավ ապագա բժիշկների հետ։
    
    

Բժշկական կրթություն մատուցող բուհերի ուսանողները ՈԱԱԿ-ում քննարկեցին, թե որոնք են իրենց կրթության ռիսկերը։ Ուսանողների խոսքով՝ մասնագետ դառնալու ճանապարհին հիմնական խոչընդոտները բուհում ռեսուրսների, ինչպես նաև պրակտիկ կրթության պակասն են։ Նրանք կարևորեցին դասախոսների դերը՝ նշելով, որ դասախոսը պետք է թե մոտիվացված, թե պատասխանատու լինի ուսանողին սովորեցնելու համար։ Քննարկվեց նաև ուսանողների մոտիվացիայի խնդիրը։ Ուսանողների պնդմամբ՝ իրենք մոտիվացված են բուհ գալիս, սակայն պրակտիկ, մասնագիտական դասաժամերի պակասն աստիճանաբար հիասթափություն է առաջացնում իրենց մոտ։
    
    

Ուսանողները կարևորեցին նաև գործատուների մասնակցությունը կրթական գործընթացին՝ նշելով, որ աշխատաշուկայում պահանջված դառնալու ուղիներից մեկն էլ բուհ-գործատու սերտ համագործակցությունն է։
    
    

Նշենք, որ հանդիպման մասնակից ուսանողները նաև ուսանող-փորձագետ դառնալու ցանկություն են հայտնել․ նրանք մասնակցում են «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին։
    
     Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում և հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու բուհերի հավատարմագրման գործընթացներին փորձագիտական խմբի կազմում։

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
746 | 0 | 0
Facebook
COMMENT.am