Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՍԹԱԹՎԵ՛Ք, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է

Sona Arshuneci Arshuneci
20:27, երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ.
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՍԹԱԹՎԵ՛Ք, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է
    
     «Արցախի անվտանգության քարտուղարը՝ Վիտալի Բալասանյանը, հայտարարել է՝ «Ով Արցախը Հայաստանի մարզ է համարում, թող չհատի սահմանը» .
     Վիտալ Բալասանյան ես Արցախցի չեմ, բայց ինձ համար այնքա՜ն թանկ է Արցախը, իմ կյանքից էլ թանկ է․․․
     ***

     ԱՍԵՄ, որ մենակ Վիտալին չէ, որ սուր է ճոճում մեր ու Նիկոլի վրա, երեկ էլ Մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն էր պահանջ ներկայացնում, մունաթ գալիս, թե Ղարաբաղյան կողմն անպայման պետք է մասնակցեր այդ բանակցություններին․․․ այն ժամանակ, երբ Քոչարյանը դուրս թողեց Արցախը բանակցություններից, համրի նման լուռ էիք, հիմա Քոչարյանի պաշտպանն ենք դարձել, 2007-ին, երբ Օսկանյանը Մադրիդում կնքեց այդ հայատյաց «Մադրիդյան սկզբունքները», քարի պես լուռ էիք, կես բերան բողոքի ձայն չբարձրացրիք, միթե՞ բովանդակությանը ծանոթ չէիք․․․ (Ես՝ ինքս ողջ Արցախի փոխարեն 2007-ից առ այսօր միայնակ պայքարել եմ այդ արձանագրությունների դեմ, ) Երբ 2008-ին Սերժը եկավ իշխանության, ինչու՞ չպահանջեցիք քաղաքական գնահատական տար այդ չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքներին» և պահանջել չեղարկել այդ արձանագրությունները, կամ, երբ Սերժը 2011-ին Կազանում խնդրում էր Ալիևին 7 ազատագրված տարածքներն հանձնել խաղաղության դիմաց ոչինչ չստանալով, Արցախյան կողմը ծպտուն չհանեց, պապանձվել էիք․․․հիմա, երբ Նիկոլն է պահանջում Ալիևից և Մինսկի խմբից Արցախին ներգրավել բանակցային կողմ, բայց Մինսկի խմբի համանախագահները և Ալիևը մերժում են, քաջ գիտակցելով, որ եթե Արցախը մասնակցի, ինքնին կճանաչվի Արցախն անկախ պետություն․․․ Արցախի ներկայացուցիչներ, որ Նիկոլի վրա մունաթ եք գալիս, այդ իրավունքը չունեք, քանզի ձեր դրածո իշխանությունների մեղքով է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից, այն պահից ի վեր, երբ Արցախի հարցի լուծումը վստահեցիք Քոչարյանին ու ավտոմատ կերպով Արցախը դուրս թռավ բանակցային գործընթացից, , ,
     հիմա Նիկոլին քավության նոխազ մի դարձրեք․․․Վիտալիները շատ փոքր մարդ են, Նիկոլի վրա հոխորտան ու արհեստականորեն անջրպետ ստեղծեն Հայաստանի և Արցախի միջև, , , Թող միշտ հիշի, որ Արցախը Հայաստան է ու Արցախի հողը ոչ միայն Արցախցու արյունով է ազատագրվել, այլ՝ հազարավոր հայաստանցիների, սփյուռքահայերի, , , ու ոչ միայն արյունով, այլ՝ երկրաշարժից հիմնովին ավերված Հայաստանը հազար ու մի զրկանքների միջով է անցել հանուն Արցախի․․․ինչու՞ է Վիտալին վատ զգում, որ Արցախը Հայաստանի մի մարզը լինի, ինչպես Մեղրին, Սյունիքը, Տաուշը․․․ Նա միայն պետք է ուրախ լինի, ոչ թե հոխորտա․․․Թե՞ ոմանց ձեռ է տալիս առանձին պետության կարգավիճակը, , , սա է իրականությունը․ պարզ երևում է, , , բայց այդպես մտածողները տրամաբանու՞մ են, եթե Նիկոլն էլ Վիտալիի խելքին լինի, բերանը սրբի ու ձեռ քաշի, չմիջամտի Արցախի հարցին, կամ հայաստանցի զինվորին հետ կանչի սահմանից, Արցախը, որպես պետություն քանի՞ օր կդիմանա․ այդ հաշվարկն արե՞լ է Վիտալին․․․Վիտալի Բալասանյան աշխարհասփյուռ հայությունը հանուն Արցախի ծրագրեր է իրականացում Արցախում, մարաթոններ կազմակերպում, միլիոններ հանգանաում, որ Արցախը հզորանա, ոտքի կանգնի․․․ձեզ ինչու՞ է թվում, թե ձեր իշխանությունների շնո՞րհքն է, որ 30 տարի Արցախ պետություն եք կարողանում պահել․․․Այս ի՞նչ արհեստական անջրպետ եք մտցնում հայության երկու հատվածների մեջ, , , ինչու՞ է ձեզ թվում, որ Արցախը միայն ձերն է, և իմը չէ, կամ բոլոր նահատակվածների հարազատներինը չէ, կամ Ապրիլի 4 օրյա պատերազմին իրենց կյանքը չխնայած 120 զոհվածների հարազատներինը չէ․․․
     Հայաստանցի մայրը գիտակցաբար, մատաղացու գառան նման իր մեկուճար որդու կյանքն է մատաղ աանում Արցախի հողին․․․ ա՛յ այդքան թանկ է Հայաստանցու համար Արցախը․․․ բա դուք ինչու՞ եք օտարում, ձեզ հեռու պահում Հայաստանից ու հայաստանցիներից․․․ու սահմաններ եք գծում, թե՞ ձեզ թվում է 150000 բնակչությամբ Ադրբեջանի քթի տակ կկարողանաք ինքնուրույն Արցախի պետությու՞ն պահել առանց Հայաստանի աջակցության․ ուրիշ բան, եթե ուզում եք, միտք ունեք լինել Ռուսաստանի հպատակը, կամ Ադրբեջանի կազմի մեջ և կրկին դառնաք ինքնավար մարզ․ ճիշտ կլինի ձեր մտքինը պարզ արտահայտեք, ոչ թե պատճառներ փնտրեք, սահմաններ գծեք և ձեր մեղքը գցեք Նիկոլի վրա ու մունաթ գաք, , , ընդամենը 3 օր առաջ, երբ Վիեննայում Փաշինյանը բանակցում էր Ալիևի հետ, աշխարհասփյուռ հայությունը սրտի թրթիռով էր հետևում բանակցությունների ընթացքին, ավարտին, որ հանկարծ մեր ազատագրված տարածքները չկորցնենք, քանզի այն հայի արյունով է ներկված, հայի թանկ արյունով, որն անգին է, , ,
     Հասկացե՛ք վերջապես․ մի բուռ ենք մնացել․
     Սթափվե՛ք քանի ուշ չէ․․․
    

     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` (օր․Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5647 | 0 | 0
Facebook