Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնարավո՞ր է ընտրել երեխայի սեռը, և այն մասին, թե միջնադարում ինչ միջոցների են դիմել տղա երեխա ունենալու համար

19:18, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
Հնարավո՞ր է ընտրել երեխայի սեռը, և այն մասին, թե միջնադարում ինչ միջոցների են դիմել տղա երեխա ունենալու համար

Հնարավոր չէ նախապես ընտրել երեխայի սեռը: Միակ տարբերակն արտամարմնային բեղմնավորումն է, իսկ ժողովրդական միջոցները, որոնք ծնունդ են հավատալիքների, արդյունավետ չեն:

Օրինակ` միջնադարում արու զավակ ցանկացող կնոջը խորհուրդ են տվել ուտել ճագարի ամորձիները, իսկ աղջիկ երեխա ցանկացողներին` ճագարի արգանդը:

Իսկ հին Հունաստանում կարծել են, թե տղա երեխա սաղմնավորելու համար հարկավոր է ուտել աջ ամորձին, իսկ աղջկա համար` ձախ ամորձին: Աղջիկ ունենալու համար պետք է սեռական հարաբերության ընթացքում սեղմել աջ ամորձին, իսկ տղա ունենալու համար` ձախ ամորձին:

Հնում նաև կարծել են, թե լուսինը մեծ դեր է խաղում բեղմնավորման գործում: Կիսալուսինը նպաստում է տղա երեխա սաղմնավորելուն, իսկ լիալուսնի ժամանակ սաղմնավորված երեխան աղջիկ է լինելու:

Եվս մեկ մոլորություն. կարծել են, թե սեռական հարաբերությունն օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում ապահովում է տղա երեխայի սաղմնավորում:

Նաև համոզմունք է եղել, թե սեռական հարաբերության ժամանակ անկողնում եղինջի առկայությունը նույնպես ապահովում է տղա երեխայի սաղմնավորում:

Բայց մի շարք գործոններ մեծացնում են տղա կամ աղջիկ երեխա ունենալու հավանականությունը:

Կալցիումով և մագնեզիումով հարոստ սնունդը կարող է նպաստել աղջիկ երեխայի ծննդի: Նշված տարրերն առկա են թարմ ձկան, հավկիթի դեղնուցի, կանաչ բանջարեղենի, բրնձի, արքայամորու, ելակի և կիվիի մեջ: Իսկ նատրիումով և կալիումով հարոստ սնունդը տղա երեխա ունենալու ավելի մեծ շանս է տալիս: Նշված տարրերն առատ են ապխտած մսի և ձկան, կարտոֆիլի, ոսպի և բանանի մեջ:

Այս մեթոդը հիմնված է այն գաղափարի վրա, որ սննդային սովորույթների փոփոխությունները փոփոխում են հեշտոցային արտազատումները` նպաստելով X և Y սերմնաբջիջների (սպերմատոզոիդներ) շարժունակությանը: Այս սննդակարգին պետք է հետևել բեղմնավորումից առաջ և շարունակել մինչև հղիանալը:

Սեռական հարաբերության պլանավորում

Ըստ այլ հետազոտությունների` Y սերմնաբջիջներն ավելի արագաշարժ են, բայց ավելի արագ են մեռնում, քան X սերմնաբջիջները Երբ սեռական հարաբերությունը տեղի է ունենում ձվազատման (օվուլյացիա) ամսաթվից չորս կամ հինգ օր առաջ, Y սերմնաբջիջները մինչև ձվիկին (օվուլ) հանդիպելն արդեն մեռած են լինում` «ասպարեզը» թողնելով X սերմնաբջիջներին: Եթե ուզում եք տղա ունենալ, պետք է նախորդ օրերին ձեռնպահ մնաք հարաբերությունից:

Հետևեք օրացույցին և ձվազատման ամսաթվին

Տղա կամ աղջիկ սաղմնավորելու հավանականության օրեր կան: Դրա համար կինը պետք է իմանա իր ձվազատման ամսաթիվը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9133 | 0 | 0
Facebook