Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Դո՛ւրս արի կի՛ն քո պատյանից

11:26, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
Դո՛ւրս արի կի՛ն քո պատյանից

* * *

Այդ ի՞նչ ուժ կա քո մեջ,

Ո՜վ կինարմատ արարած,

Որ ունակ է արթնացնելու հրաբուխները հանգած…

Որ կարող է չարին գույն տալ՝

կապույտ կամ էլ վարդագույն,

Բարին սարքել խնդություն կամ տխրություն

Ու իր այրող լավայի մեջ

Տղամարդուն սարքել շուն,

Սարքել առյո՜ւծ,

Նապաստա՜կ,

Բուի նման իմաստուն,

Վագրի նման կատաղած,

Ավանակի նման հեզ…

Դո՛ւրս արի կի՛ն քո պատյանից

Տե՛ս թե ինչե՜ր ես արել

Ադամորդու կամքի հետ…


    

Մի Մեծ պոետ գրեց այսպես.

«Մարդ կա աշխարհն է շալակած տանում…»

Չմանրացավ, նա շա՜տ էր Մեծ, որ բացատրեր -

Կի՛նն է աշխարհը շարժում…

Շարունակեց, որ մարդ էլ կա

Ելե՛լ է շալակն աշխարհի,

Ինքն Ադամորդի էր, չէր կարող գրել,

Թե Կինն է Ադամին բարձրացրել՝

Դրել շալակն աշխարհի…


    

Դեռ շատ վաղո՜ւց էր, որ կինն իր լեզվով

… Համոզեց Ադամին դրախտում,


    

Իսկ մենք՝ ադամորդիքս, իրար խաբելով

Մեզ տերեր ենք կարծում աշխարհում…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1804 | 0 | 0
Facebook