Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՁԵՐ ՁԵՌՔՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԼԻՆ

Sona Arshuneci Arshuneci
00:04, հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ.
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՁԵՐ ՁԵՌՔՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԼԻՆ
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՄԻ՛ ՆԵՂՎԵՔ, ԹԵև 3 ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՁԵՐ ԴԵՄ ԵՐԿԱԹՅԱ ԴՌՆԵՐ ԵՆ ՓԱԿԵԼ կապված Արցախի հարցի հետ, բայց ձեզ պետք է ուժ տան սովետական տարիներին Հայաստանը ղեկավարած մեր հայ այրերը․Մենք ունեցել ենք ՀՀԿ-ի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյան 1937-1953թթ-ին, երբ այն տարիներին, ազգայնամոլության համար անհետ կորցնում էին, նա արհամարհելով սեփական կյանքի անվտանգությունը մի քանի նամակ գրեց բռնապետ Ստալինին, որ հետ վերցնեն Կարսի նահանգը և միացնեն խորհրդային Հայաստանին, իսկ 1945-ին կրկին մի քանի նամակներով պահանջեց Արցախը և Նախիջևանը վերադարձնեն և միացնեն Հայաստանին, ինչպես նաև նրա խնդրագրով էր, որ հնարավոր դարձավ 1946-ին մեծ ներգաղթ կազմակերպել, , , իսկ Խրուշչովի օրոք նա Կրեմլում կրկին բարձրացրեց Արցախը Հայաստանին միացնելու հարցը և դա եղավ ճակատագրական, պատճառ, որ նրան 1953-ին պաշտոնից հեռացնեին․․․․
     Այնուհետև նրա գործը հետևողականորեն շարունակեցին Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը․մեր հողերի կորուստը միշտ եղել է նրանց ուշադրության կենտրոնում ու առիթը բաց չեն թողել թե՛ Ստալինից, թե՛ Բրեժնևից, և թե Խրուշչովից պահանջել հետ ստանալ ինչպես Արևմտյան Հայաստանը, այնպես էլ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը ․․․
     Մոսկվան առ այսօր գաղտնիք է պահում, որ Մոսկովյան պայմանագրերը կնքված էին 25 տարով՝ 1921-1946թթ․ թեև կնքման պահին և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան միջազգայնորեն չճանաչված պետություններ էին և այդ պայմանագրերը առ ոչինչ են իրավաբանորեն և չունեն օրենքի ուժ, սակայն այսօր այդ պայմանագրերը մեծ հաղթաթուղթ են և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի ձեռքին մեր տարածքներից մեզ զրկելու համար, , ,
     Ճիշտ է անկախացանք, սակայն 3 նախագահներն էլ չունեցան ցանկություն մեր հողային պահանջատիրությանը տեր կանգնեին, նրանց համար իրենց աթոռից ու թալանից թանկ բան չկար․․․Արցախի պատերազմը չէր լինի, եթե կործանվող սովետի ղեկավարներից պահանջվեր չեղարկել մեր հողերի հետ կապված բոլոր պայմանագրերը․այդ մասին գրել եմ առանձին հոդվածով․ Միայն Վիկտոր Համբարձումյանն էր, որ սովետմիության ամբիոնից Գորբաչովին դիմում ներկայացրեց, պահանջելով չեղարկել Մոսկովյան բոլոր պայմանագրերը, բայց նոր իշխանության եկած ՀՀՇ-ն իր ոտքի տեղն էր ամրացնում, հետևողական չեղան, և երկրաշարժ տեսած, հիմնովին ավերված երկիրը ներքաշեցին պատերազմի մեջ․ փորձեցին պատերազմով ստանալ Արցախը, բայց ցավոք հազարավորների թափած արյունով մեր հաղթանակներին չկարողացան տեր կանգնել և խայտառակ պարտություն կրեցին դիվանագիտական ճակատում, որն էլ առ այսօր Արցախի հարցը դարձրեց փակուղղային․ փոխանակ կնքվեր կապիտուլյացիայի ակտ և ազատագրված տարածքներով հանդերձ Արցախը միանար մայր հայրենիքին, բռնեցին բանակցությունների պոչը․․․այսօր Հեյդար Ալիևի դիվանագիտական հաղթանակները վայելում է որդին, աշխարհով մեկ մեզ օկուպանտ պիտակելով․․․
     1994-ի Բիշքեկյան զինադադարի դիվանագիտական պարտությունը քիչ էր, 2007-ին Քոչարյանն ու Օսկանյանը կնքեցին խայտառակ «Մադրիդյան սկզբունքները», որի հիմնարար բոլոր կետերը բխում են Ադրբեջանի օգտին․ ԱՄՆ Մինսկի խմբի համանախագահող, թուրքամետ Մեյթու Բրայզան
     հետևողական ճնշման տակ պահելով, կարողացավ Օսկանյանից կորզել այդ հայատյաց արձանագրությունները և այնուհետ ամուսնացավ թրքուհու հետ և դարձավ Ադրբեջանի ԱՄՆ դեսպան․․․Ուզում եմ ասել, որ և Պուտինը և գերտերությունների առաջին դեմքերը ու հատկապես Մինսկի խումբն աշխատում են Ադրբեջանի օգտին ու պատահական չէր, որ ոչ միայն Ալիևը, այլ՝ Մինսկի խումբը նույնպես դեմ է, որ Արցախը լինի բանակցային կողմ․․․2016-ի ապրիլյան պատերազմից հետո Բրյուսելում գտնվող Բակո Սահակյանի հետ հանդիպմանը բարձրաձայնեցի․ «Օսկանյանի ձեռքը պետք է կոտրվեր, այդ փաստաթղթի տակ ստորագրություն չդներ» ․․․այս արձանագրությունով Արցախի հարցը ամբողջովին մտավ փակուղի․․․Սերժ Սարգսյանը գալով իշխանության փոխանակ հրաժարվեր այդ հայատյաց արձանագրություններից, և քաղաքական գնահատական տար, 2011-ին Կազանում բանակցային սեղանին դրվեց «Մադրիդյան սկզբունքները» և Սերժ Սարգսյանը Կազանում արդեն 7 շրջանները տալիս էր, բայց փառք Աստծո Ալիևը չհամաձայնեց, քանզի մտադիր էր ամբողջ Արցախը վերցնել, , , 2016-ի ապրիլին 4 -օրյա պատերազմն այդ նպատակն էր հետապնդում, , ,
     Հիմա անցյալի սխալները սրբագրելու ամբողջ ծանրությունը ձեր ուսերին է դրված Փաշինյան ջան․Դուք պարտավոր չեք բանակցել հայատյաց «Մադրիդյան սկզբունքներով» քանզի դուք իշխանության եք եկել Հեղափոխությամբ, որը հենց անհամաձայնությունն է եղել նախքին իշխանությունների բոլոր ոչ հայանպաստ քայլերին, այդ թվում և «Մադրիդյան սկզբունքներին», և՛ Կազանյան բանակցություններին ․․․ Դուք հեղափոխությամբ գալով իշխանության ձեր ձեռքերն ազատ են քաղաքական գնահատական տալու նախորդ իշխանությունների վարած բոլոր ապազգային քայլերին և առիթն ինքնին կա․ դրա վառ ապացույցն է, որ այսօր Քոչարյանը բանտարկված է ու պատասխան պետք է տա նաև այդ արձանագրությունների համար․․․
     Այսօր Պուտինը մեզ հետ խաղում է ընկեր, բարեկամ, բայց իրականում մեր դեմ է զինում Ադրբեջանին, հիմա էլ Թուրքիային է գերհզոր զենք վաճառում, եթե ինքը մեզ հետ ազնիվ լիներ, իր «Բարեկամ և Ռազմավարական ընկերոջը» նեղ վիճակից հանելու համար կամովին կբացեր արխիվները և Մոսկովյան բոլոր պայմանագրերը չեղյալ կհամարեր, , , 2008-ի օգոստոսին 8 օրյա Վրաց Օսական պատերազմին ռուսական ԶԼՄ-ները լծվեցին կատարվածը ցեղասպանություն որակել ՕՍ ժողովրդի հանդեպ և սահմռկեցուցիչ կադրեր էին ցուցադրում և Լավրովն էլ պարզաբանում էր, որ այս չճանաչված պետությունները Ստալինյան բռնակցման հետևանքով են հայտնվել Վրաստանի կազմի մեջ․․․Ստալինյան բռնակցումը չմոռացող և ոչ միայն Օսիայի, այլ՝ Աբխազիայի բռնակցումը նույնպես, Պուտինը միջամտեց, կանխեց պատերազմը և անմիջապես ճանաչեց այս 2 չճանաչված պետությունների անկախությունը և աշխարհով մեկ որպես արդարացում բարձրաձայնեց, որ Ստալինյան բռնակցման հետևանքով են այս պետությունները հայտնվել Վրաստանի կազմում, բայց 4 տարի պատերազմով սեփական հողն ազատագրած Արցախի հարցում բերանը սրբել, հեռու է քաշվել․ մոռանալով, որ այդ բռնակցման ամենամեծ զոհը Հայաստանն է, մեր տարածքները․․․ ի շնորհիվ չարաբաստիկ Մոսկովյան պայմանագրերի Ռուսաստանը մեր հողերը նվիրեց Թուրքիային․․․ Արցախն ու Նախիջևանը՝ Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին․․․ՈՒստի՝ մեր պահանջն ազնիվ է և արդար․ մենք ողորմություն չենք խնդրում․ մեր պատմական հողերն ենք հետ պահանջում, որ մեր փոխարեն առ այսօր տնօրինում է Ռուսաստանը և հիմա այդ բանալին ռուսի ձեռքին է․․ ՌՈՒՍՆ ԻՐ ՄԻ ԹԻԶ ՀՈՂՆ ՈՒՐԻՇԻ ԿՏԱ՞Ր, ԲԱ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԵԶ ԿՈՂՈՊՏԵՑ, ԱՅՈ ԿՈՂՈՊՏԵՑ․․․
     Քանի չենք տրորել սպիտակ արջի թաթը, դեռ շա՜տ դժվարությունների առաջ ենք կանգնելու, , ,
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԱՅՍՕՐ ՁԵԶԱՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ և ՄԻԱՅՆ ՆԱԽՔԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԻՆ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԵԶ ԿԱԶԱՏԻ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ», ՈՐԸ ԹԱԿԱՐԴ Է, ԾՈՒՂԱԿ, ՓԱԿՈՒՂԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՆ ՀԱՅԱՄԵՏ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ, , , ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵԿԱԾ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ ՆԱԽՔԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԻՆ և ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, , , ,
    
     ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող - հրապարակախոս
Աղբյուրը` (օր․Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2410 | 1 | 0
Facebook
COMMENT.am