Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՓՈՔՐԻԿ ՄԱՅՈՐԸ ԿԱՄ ԳՆԴԻ ՈՐԴԻՆ

15:58, չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ.
ՓՈՔՐԻԿ ՄԱՅՈՐԸ ԿԱՄ ԳՆԴԻ ՈՐԴԻՆ

Մեր դարում հրաշամանուկներ շատ կան ու դա չի զարմացնում ոչ ոքի: Սակայն ես ուզում եմ պատմել մի հրաշամանուկի մասին, ով պատմության մեջ գուցե առջաին դեպքն է, որ իր շատ փոքր տարիքին, ստացել է զինվորական կոչում, այն էլ ոչ այս, ոչ այն, միանգամից մայորի կոչում:

Զարմանալի՞ է… Անհավանակա՞ն… Այո՛, սկզբում ես էլ չհավատացի լսածիս, բայց փաստը՝ փաստ է:

Խոսքս ոչ այլ մեկի մասին է, քան մեր բոլորի կողմից անչափ շատ սիրված, դեռևս ընդամենն ութ տարեկան, Մարիամ Արմենակի Մելքոնյանի մասին: Նա ծնվել է 2010 թ.-ի Օգոստոսի 30-ին: Այո՛, այո՛, մեր քնքուշ ու հեզ հրեշտակի՝ մեր ազգի նվիրյալ, բանակի ծոցից ելած փոքրիկ Մարիամիկի մասին է: Բայց ճիշտ կլինի արդեն չասել Մարիամիկ, այլ՝ Մարիամ:

Եվ հիմա ես ամենայն սիրով և մեծ ոգևորությամբ պատվի եմ առնում փոքրիկ մայորիս առաջ՝ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՕՐԻՈՐԴ ՄԱՅՈՐ: Սիրով սպասում եմ Ձեր հրամանին, հրամայեցեք զորքը շարելու:

Թվում է կոչում ստանալու համար պիտի բարձրանալ հերթով, աստիճանաբար: Հիմա ոմանց կթվա զինվորական կոչում ստանալն այնքան հեշտ է: Ո՛չ, իրականում բնավ էլ հեշտ չէ, պիտի վաստակել, պիտի արժանանալ դրան տարիների ընթացքում՝ անցնելով բազում պատվարժան փորձություններով: Ու մեր փոքրիկ մայորն անցել է այդ ամենի միջով:

Նա երեք եղբոր կրտսեր ու շատ սիրված քույր է, ում, կարելի է ասել, ծնված օրից միշտ ու ամեն տեղ տարել են եղբայրներն իրենց հետ: Նա միշտ սովոր է եղել այդ փաստին, փոքրիկ Մարիամիկի համար կարծես այդպես էլ պիտի լիներ, նրա համար անսովոր էր այն փաստը, որ եղբայրները գնային մի տեղ ու հանկարծ իրեն չտանեին: Բայց արի ու տես…

3 տարեկանում նա բախվեց այդ փաստին:

Մեր փոքրիկ հերոսուհին առավտյան նկատեց, որ հինգերոդ դաարանցի եղբայրը՝ Արտավազդը հագնվում է ինչ-որ տեղ գնալու: Սովորության համաձայն ուրախ սպասում էր, որ մայրը իրեն էլ հագցնի, որ գնա եղբոր հետ, բայց հանկարծ հասկացավ, որ եղբայրն իրեն հետը չի տանելու: Իրար խառնվածի նման նայեց մյուս եղբայրներին ու հասկացավ, որ մյուս եղբայրները ևս չեն պատրաստվում իրեն տանել իրենց հետ: Տխրեց: Ընդամենը 3 տարեկան էր: Եվ սկսեց լաց լինել ու բողոքել.

-Այդ ու՞ր եք գնում, որ ինձ չեք տանում:

-Դասի արևս:

Փոքրիկ հայրենասերը նկատեց, որ սա շսրունկվում է ու ոչ մի առավոտ եղբայրները նրան իրենց հետ չեն տանում: Սկսեց հաճախ լաց լինել.

-Ես էլ եմ ուզում գալ:

֊-Դու դաս չես կարող սովորել արևս, -փորձեց համոզել եղբայը:

-Կարո՛ղ եմ, -լացի միջից ըմբոստացավ Մարիամիկը:

Ծնողները նկատեցին, որ մինչև եղբայրներից մեկը, կամ մյուսը, կսմ երրորդը դասը մի քանի անգամ կարդում էր՝ նա արդեն անգիր էր սովորում:

Կարծես պատահական զուգադիպությամբ հաջորդ օրը հինգերորդ դասարանցի Արտավազդի մայրենի լեզվի դասը Հ. Շիրազի ԿՏԱԿ-ն էր, որը փոքրիկ Մարիամկը ծայրից ծայր անգիր գիտեր: Ու Արտավազդը համարձակորեն և մեծ հպարտությամբ ասել էր.

-Ընկեր Բարեղամյան 3 տարեկան քույրիկս սովորել է, անգիր գիտի, թույլ կտա՞ք նրան դպրոց բերեմ՝լսեք:

Ու հաջորդ օրը փոքրիկ Մարիամիկը եղբոր ձեռքը բռնաց, ուրսխ-ուրախ գնացել է դպրոց: Գնացել է առաջին անգամ: Մինչ դասարան հասնելը՝ միջանցքում նա տեսել է ուսուցչուհիների, որոնք շատ բարեհամբույր տոնով նրան հարցեր են տվել, իսկ երբ հասել է դասարան՝ դասը սկսվել է ու նա ասմունքել է ԿՏԱԿ-ը: Եվ այդ օրվանից ամեն օր ուզեցել է դպրոց գնալ։

Մայրը պատմում է, որ երբ եղբայրները դասերն էին պատրաստում՝ գնում նստում էր կողքերը, որ մի բան թռցնի՝ ինքն էլ սովորի ու հաջորդ օրը նույնպես գնա դպրոց։

Տնօրենը իմացել է այդ մասին՝ հաճախ է դպրոց հրավիրել մեր փոքրիկին:

Չորս տարեկանում, առաջին անգամ, մասնակցել է միջնեկ եղբոր՝ Արկադիի միջոցառմանը, որն ավելի շուտ բաց դաս է եղել, Արկադին 11-րդ դասարան է եղել, իսկ դասը կոչվել է ԱՆՄՈՌՈՒԿԻ ԴԱՍ: Միակ փոքրն ինքն է եղել և այնքան փոքր, որ ասմունքելիս աթոռին են կանգնեցրել։

Ու հենց միջնեկ եղբայրն էլ՝ Արկադին հաճախ էր, մեծ հպարտությամբ, տանում քույրիկին իր հետ:

Իսկ, երբ վերջինս դպրոցն է ավարտել՝ այդ փոքրիկ տարիքին՝ 4 տարեկան, վերջին զանգը հնչեցնելու պատիվը մեր գեղեցկուհուն է տրվել:

Եվ այդ ժամանակվանից սկսած նա դարձել է բեմերի ծաղիկ՝ ողջ Հայաստանով, նաև Արցախով մեկ:

Երբ մեծ եղբայրը՝ Սոսը բանակ գնաց՝ և՛ փոխաբերական, և՛ բառի բուն իմաստով սկսեց ծառայել նրա հետ: Հայրենասիրակսն բանաստեղծություններ էր ասմունքում, լինում տարբեր զորամասերում: Եվ եղբոր երդման արարողության ժամանակ ասմունքել է ողջ զորամասի ու հյուրերի առջև: Իսկ երբ Սոսը երդումից հետո ասել է՝ «Ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը», նա էլ եղբոր հետ է ասել: Բոլորը ժպտալով թեքվել են, որ տեսնեն թե այ ո՞վ էր, սպաներից մեկը մոտեցել է նրանց ու մայրը վախեցել է, թե կզայրանա։ Բայց գրկել է Մարիամին ու ասել.

-Չե՞ս համբերում այ ճստիկ-պստիկ, մեծանաս ի՞նչ ես դառնալու:

Մարիամն ասել է.

-Զինվոր:

Այսօր նա պարզապես ապրու՛մ է ասմուքով: Ասմունքը նրա օդն է, ջուրը, սնունդը, հոգևոր բավականությունն ու հիվանդ ժամանակ՝ նրա սպեղանին: Ու նա հիմնականում հանդես է գալիս որպես փոքրիկ զինվորիկ: Այսպես ասած՝ ԳՆԴԻ ՈՐԴԻ: Բայց մեր Մարիամիկի պարագայում, թույլ տվեք, այն մի փոքր փոխակերպել ու ասել՝ ԳՆԴԻ ԴՍՏՐԻԿ:

Եվ մի՞թե սա վաստակ չէ այս ամենն ու նա արժանի չէ ուշադրության և համապատասխան վերաբերմունքի: Իհարկե մե՛ծ վաստակ է, որ այս փոքր տարիքում ապրում է մեծն հայրենասերի այդքան մեծ ու հզոր ոգի:

Ու մեր 8 տարեկան Մարիամիկը գրավել էր ռազմական ասպարեզի ուշադրությունը: Նա տարիներ շարունակ պարգևատրվել է բազում մրցանակներով ու պատվոգրերով: Քանի, որ դրանք շատ են՝ ես կներկայացնեմ մի քանիսը.

առաջին կոչումը՝ ԼԱՎ ՄԱՐԴ: Ապա պարգևատրվել է "ԱՌԱՋԻՆ ԳՈՒՆԴ" շքանշանով` գեներալ Վաչագան Չիբուխչյանի կողմից: Հետո "Արծիվ 30 Արարատ Մահապարտների" ջոկատի կողմից "Արծիվ 30 Արարատ" շքանշանով և դարձել "Արծիվ 30 Արարատ" մահապարտների պատվավոր անդամ: Արցախում երեք օր մասնակցել է հայրենիքին նվիրված միջոցառմանը, բարձր պահելով զինվորի մարտական ոգին ու պարգևատրվել գեներալ մայոր Չիլինգարյանի կողմից, ինչպես նաև ՏԻԳՐԱՆ ՄԵԾ շքանշանով՝ գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից:

Սակայն այս շարքը համալրելու, ավելի ճիշտ նրանց փոխարինելու եկավ ամենագլխավորը՝ մայորի կոչումը:

Եվ ոչ այս, ոչ այնՙ հյուրերն անակնկալ մտել են Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոց, որտեղ սովորում է Մարիամիկը և կոչումը շնորհել մեր փոքրիկ գեղեցկուհուն: Այն կրկին գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից է, իսկ պարգևատրելու եկել էին նաև մի շարք հայտնի դեմքեր՝ հյուրեր:

Իսկ ովքե՞ր էին այդ հյուրերը՝ գեներալ-մայոր Նաիրի Սաֆարյանը, գեներալ-մայոր Հովհաննես Քերոփյանը, գեներալ-մայոր հովհաննես Ղարիբյանը և գեներալ-գնդապետ Տարոն Աբրահամյանը:

Պարգևատրվել է նաև դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը, որ իր աշակերտների համար անհնարինը հնարավոր է դարձնում:

Ահա մեր փոքրիկ փերին, մեր հրեշտակը՝ ԳՆԴԻ ԴՍՏՐԻԿ-ն իր մայորի կոչումով:

Օրիորդ մայոր ազգովի քո զորքն եք և սպասսոում ենք քո բարի հրամաններին, դե՛, հրամայիր:


    

Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ-ի անվան մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ և Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6874 | 0 | 0
Facebook