Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իվան Տուրգենև Այգն ալևորիկ և այգը մռայլ (Ճանապարհին)

12:17, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
Իվան Տուրգենև Այգն ալևորիկ և այգը մռայլ (Ճանապարհին)
    
    
     Այգն ալևորիկ և այգը մռայլ,
     Մորմոք արտերին ձյուն է մի շռայլ.
     Անցած օրերն ես կիսակամ հիշում,
     Վաղուց անթեղած՝ դեմքերը փոշում:
    
     Խոսք ու զրույցն ես հիշում խանդավառ,
     Կարծիքներն անհագ, երկչոտ կամ շիվար,
     Ժամադրության առաջն ու վերջը,
     Քաղցր ձայներում՝ անշուքն ու պերճը:
    
     Հետո բաժանման ժպիտն անսովոր,
     Երկար կհիշես․․․ մերձ ու հեռավոր
     Այն անիվների անընդմեջ ձայնը
     Եվ աստծո մաղի անհունն ու ծայրը։
    
    
     Утро туманное, утро седое.
     (В дороге)
    
     Утро туманное, утро седое,
     Нивы печальные, снегом покрытые,
     Нехотя вспомнишь и время былое,
     Вспомнишь и лица, давно позабытые.
    
     Вспомнишь обильные страстные речи,
     Взгляды, так жадно, так робко ловимые,
     Первые встречи, последние встречи,
     Тихого голоса звуки любимые.
    
     Вспомнишь разлуку с улыбкою странной,
     Многое вспомнишь родное далекое,
     Слушая ропот колес непрестанный,
     Глядя задумчиво в небо широкое.
    
     Ноябрь 1843
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3251 | 0 | 0
Facebook