Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասին կառուցենք մեր ապագան

ՄԱՆԳԱՍԱՐ TV
Մամուլի խոսնակ`
ՄԱՆԳԱՍԱՐ TV
21:33, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Միասին կառուցենք մեր ապագան
     Թավշյա հեղափոխությունը ի հայտ բերեց մեր երկրում ամենաանպաշտպան խավին և որքան էլ դա զարմանալի է իրեն ժողովրդավարական երկիր հռչակած երկրում անենախոցելիները ժողովրդի ընտրյալներն են ու նշանակովի մարմինը կարող է առանց որևէ խոչնդոտի «Դուխով» գնալ, հեղինակազրկել ու «Վռնդել» ընտրովի մարմնին: Այդ գործին, բացի որոշ մարզպետներից, ամենալավը ծառայում է այսպես կոչված «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ» Դավիթ Սանասարյանը, որը իրեն դրել է մեր օրերի «սուպերմենի» տեղը ու աջ ու ձախ «դուխով քլնգում» է ընտրովի մարմիններին:
     Ես ամենեվին ել դեմ չեմ, որ եթե որևէ ընտրովի պաշտոնյա, լինի դա համայնքապետ, ավագանու անդամ, պատգամավոր կամ դպրոցի տնօրեն հանցանք է գործել, ապա իր գործած հանցանքի համար պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, բայց դա պետք է լինի կոնկրետ խախտման մասին, կոնկրետ մարդու կամ մարդկանց կողմից համապատասխան մարմիններին, հիմնավորված գրավոր հայտարարություն ներկայացնելու և քննություն անցկացնելու արդյունքում, այլ ոչ թե քուչի խոսակցությունների, ամեն ինչից ուղղակի դժգոհների կամ կամայական պաշտոնյայի աջ կամ ձախ ոտքի վրա արդնանալու պատճառով, լինի դա վարչապետ, ԱԺ նախագահ կամ նույնիսկ Դավիթ Սանասարյան:
     Կարծում եմ ժամանակն է ստեղծել ընտրովի պաշտոնյաների շահերի պաշտպանների միություն, որը «կսաստի» այն նշանակովի պաշտոնյաներին, որոնք կհամարձակվեն հեղինակազրկելու փորձ անել ժողովրդի կամ հանձնաժողովներ կողմից ընտրված ղեկավարների նկատմամբ:
     Վերջապես այդ նույն քուչի խոսակցությունները, դժգոհները կամ անհարմար դիրքով զարթնածները բողոքում են նաև այսօրվա մեր բարձրաստիճան իշխանություններից, այդ թվում ՀՀ վարչապետից ու նույնիսկ Դավիթ Սանասարյանից, հիմա ինչ, նույն կերպ վարվենք նաև նրանց նկատմամբ, թե ներկա իշխանությունների օրոք նշանակվածներն ու ընտրվածները ասուն են իսկ նախկինները անասուն:
     ՀԳ. Տղերք թարգեք էս գործելավոճը, սա լավ բանի չի բերի, ամեն մի նախկինների օրոք ընտրված ղեկավար իր գործի մեջ կորցրել է երիտասարդ տարիներ, առողջություն, նյարդեր, նրանք էլ ունեն ընտանիք, երեխաներ, թոռներ հարազատներ, որոնց մոտ իրենց հեղինակության կորուստը մահվան հավասար բան է: Աշխատած երկար տարիների ընդացքում նրանք ել կարող է թերություններ ունեցած լինեն (խոսքս իհարկե մանր թերությունների մասին է), իսկ հարազատները իրենց կողմից հարգված մարդուն նսեմացնողների նկատմամբ կարող են լցվել անկանխատեսելի հետևանքների բերող չարությամբ ու ատելությամբ:
     Մի տեսակավորեք մարդկանց տղերք, մի փորձեք աչք մտնել մի քանի հոգու մի քանիսի աչքից դուրս գալու միջոցով:
     Նախկինում եղել են խաղի կանոններ ու մարդիկ աշխատել են այդ կանոններին համապատասխան, մենք Ձեզ հետ միասին փոխեցինք այդ կանոնները, հիմա ինչպես դուք եք ժամանակ ուզում ժողովրդից, այնպես ել բարի եղեք ժամանակ տալ մյուսներին ու ստուգեք թե Ձեր օրոք արդյոք նրանք չեն աշխատել ըստ Ձեր սահմանած կանոնների, այլ ոչ թե գանցեք քրքթեք թե «Նոյի թվին» ինչ է եղել: Ինչ եղել-եղել է: Եկեք սկսեն նոր մաքուր էջից, վերջապես անթերի մարդ չկա ու ցանկացածս անցյալում ելնելով տվյալ իրավիճակից հնարավոր է սխալներ գործած լինենք:
     Հիմա կարող է մարդկանց թվա թե ես ընդիմություն եմ խաղում, չսխալվեք, ես ուղղակի ուզում եմ, որ բոլորս միասին լծվենք ապագայի կառուցմանը, այ ոչ-թե անցյալը փորփրելուն: Վերջապես ժողովուրդական խոսք կա կեղտը փորփրելու և վատ հոտի մասին:
     Մեր սերունդը իրավունք չունի բաց թողնել Հայաստանը շեն ու ծաղկուն երկիր դարձնելու այս շանսը, որը բոլորովս միասին ձեռք բերեցինք թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում, իսկ այդ հեղափոխությունը ոչ մեկիդ մենաշնորհը չի, դա բոլորիս ձեռքբերումն է: Մենակով Դուք չէիք կարող հեղափոխություն անել: Ժողովուդը Ձեզ ձեռքերի վրա բերեց ու սկուտեղով իշխանությունը մատուցեց ոչ թե անցյալը փորփրելու` այլ ապագա կառուցելու համար: Մենք Ձեզ հետ ենք երկիրը երկիր սարքելու գործում, բաց մի հիասթափեցրեք մեզ տղերք...
     Արայիկ Թարփոշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3322 | 0 | 0
Facebook