Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները

14:16, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները

Այնուհետև Օդինն ու իր եղբայրները ստեղծում են առաջին մարդկանց. հացենու ճյուղից կերտվում է տղամարդը (այստեղից էլ նրա Ասկ անունը) , իսկ ուռենու ճյուղից՝ կինը (այստեղից էլ նրա Էմբլա անունը):

Որոշ ժամանակ անց աստվածները որոշում են այդ` դեռ թոթովախոս մարդկությանն օգնելու նպատակով երկիր ուղարկել Հեմդալ աստծուն (առասպելն ասում է, թե նա ծովային ինը դիցուհի կույսերի զավակ է)` տալով նրան մահկանացուի կերպարանք ու անունը Ռիգ դնելով:

Ռիգը նախ և առաջ այցելում է մի շատ աղքատ զույգի: Սրանք` չնայած աղքատությանը, մի քանի օր հյուրընկալում են աստծուն: Ինն ամիս անց կինը մի տգեղ ու կուզիկ տղա է ծնում, անունը` Թիհր (ստրուկ): Սա էլ իր հերթին 12 տղայի և 6 աղջկա ծնունդ է տալիս: Ահա այս ընտանիքից սերվում է ստրուկների դասակարգը:

Այնուհետև Ռիգն այցելում է համեստ մարդկանցով բնակեցված մի տուն: Այս տան բնակիչները ևս նրան շատ լավ են ընդունում, և նա այդ տանը մի քանի օր մնում է: Ինն ամիս անց տանտիկինը մի տղայի է աշխարհ բերում` անունը Կարլ («տղամարդ» կամ «կռվազան»): Տղան մեծանում է ու ամուսնանում Սնորի («սիրուն աղջիկ») հետ: Նրանցից ծնվում են Թավամորուսը, Լավ ամուսինը, Դարբինը, Կույսը, Ընդունակն ու Գեղեցկադեմը: Ահա այսպես առաջանում են ազատ մարդիկ:

Ի վերջո, Ռիգն այցելում է հարուստ մարդկանցով բնակեցված մի տուն: Այստեղ էլ են նրան շատ լավ ընդունում, և նա մի քանի օր էլ այս տանն է մնում: Ինն ամիս անց տանտիկինը մի հոյակապ տղա է ծնում, որի անունը Յարլ («կոմս» կամ «զորավար») են դնում: Ռիգը զբաղվում է երեխայի կրթությամբ, և երեխան շատ լավ կրթություն է ստանում: Ռիգը նրան սովորեցնում է թռչունների լեզուն, ծովը խաղաղեցնելու, կրակը մարելու և թշնամու զենքը բթացնելու մոգական խոսքերը: Յարլը դառնում է ռազմիկների դասակարգի նախահայրը: Դրանից հետո Ռիգը երիտասարդին լքում է` նրան բացահայտելով, որ ինքը նրա հայրն է: Հետագայում երիտասարդն ամուսնանում է Էռնայի («զվարթ») հետ և ունենում է բազում երեխաներ, որոնք դառնում են ազնվականների ու թագավորների նախահայրեր:

Իր առաքելությունն ավարտելով` Հեմդալը վերադառնում է աստվածների աշխարհ:
    
     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3368 | 0 | 0
Facebook