Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկ մարդու մեջ ապրում են մի քանիսը.Ինքնության դիսոցիատիվ խանգարում

Նինա Սարգսյան
20:40, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Մեկ մարդու մեջ ապրում են մի քանիսը.Ինքնության դիսոցիատիվ խանգարում

Ինքնության դիսոցիատիվ խանգարումը մտավոր հիվանդություն է, որի ժամանակ մարդն իր ինքնությունը մասերի է բաժանում: Սա հիմնականում ի հայտ է գալիս մանուկ հասակում տարած սթրեսի ու տրավմայի հետևանքով: Այս հիվանդությամբ տառապողների մեծ մասը փոքր տարիքում ենթարկվել է ֆիզիկական, մտավոր կամ սեռական ոտնձգության: Հենց այս տեսակ վախերն ու ցավերը հաղթահարելու համար մարդիկ, կարելի է ասել, մտավոր ստեղծում են կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր սեփական բնավորությունը, սիրելի զբաղմունքները և այլն, սակայն նրանցից մեկի մեջ պահվում է այն բարկությունն ու վախը, որ դեռ կա մարդու մեջ տրավմայի պատճառով:

Այս հիվանդությունը երկար ժամանակ է, ինչ դարձել է բազմաթիվ քննարկումների առիթ: Շատ հոգեբաններ, պնդում են, որ այն գոյություն չունի, ու որ մարդիկ դա հորինում են վատ իրավիճակներից, պատժից ու օրենքից խուսափելու համար, սակայն մի մասն էլ հավատացած է, որ այն իրական է: Նրանք օրինակ են բերում ինքնության դիսոցիատիվ խանգարուման այն բոլոր հայտնի դեպքերը, որ եղել են նախկինում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, իսկ դուք ինքներդ որոշեք հավատալ այս հիվանդության գոյությանը, թե ոչ:
    

5. Լուիս Վիվետ

Այս մարդն ամենաառաջիններից էր, որին վերագրել են ինքնության դիսոցիատիվ խանգարումը: Վիվետը ծնվել էր 1863թ.-ին մարմնավաճառ մորից, որը միշտ անտեսում էր նրան: Արդեն 8 տարեկան հասակում նա հանցագործ էր, որը հասցրել էր մի քանի անգամ ձեռբակալվել ու ուղղիչ գաղութում մնալ մինչև 18 տարեկանը: Նրա խանգարումն ի հայտ է եկել 17 տարեկանում, երբ աշխատում էր խաղողի այգիներում որպես գինեգործ: Մի օձ փաթաթվել էր նրա ձեռքին, ու նա այնքան էր վախեցել, որ որովայնից ներքև պարալիզացվել էր: Սակայն սա միայն հոգեբանական ճնշման արդյունքն էր: Նա չէր ճանաչում այն մարդկանց, ում գիտեր ու չէր կարողանում անել մի շարք բաներ, որոնք անում էր նախկինում: Տարբեր հոգեբանական հետազոտությունների արդյունքում, մի բժիշկ պարզեց, որ նա ուներ մոտ 10 տարբեր ինքնություններ, որոնցից մեկը չէր կարողանում քայլել:

4. Ջուդի Կաստելի

Դեռ մանուկ հասակում նա տառապում էր իր հանդեպ իրականացվող ֆզիկական ու սեռական ոտնձգությունների պատճառով: Աղջիկը պնդում էր, որ գլխի մեջ ձայներ կան ու տառապում էր դեպրեսիայով: Կաստելին մի քանի անգամ արդեն հոսպիտալացվել էր ինքն իրեն հասցրած վնասների պատճառով. մի անգամ գրեթե վնասել էր աչքը, հաջորդ անգամ աղավաղել դեմքը, նույնիսկ ինքնասպանության փորձ արել: 1980-ականներին նրա ինքնություններից մեկը սկսեց երգել ակումբներում և նույնիսկ Columbia Records-ը ցանկանում էր համագործակցել նրա հետ, սակայն դա էլ ձախողվեց: 1994-ին պարզվեց, որ նա ունի 44 տարբեր ինքնություններ՝ փոքրիկ աղջիկը, խռպոտ ձայնով տղամարդը, մթության մեջ տեսնող Ջուդին, որը կարողանում է գիշերը հանգիստ շրջել առանց որևէ բանի դիպչելու, Մեծն Ջուդին և այլն: Նրա բազմաթիվ ինքնություններն օգնեցին կնոջը դառնալ նկարիչ, քանդակագործ, գրող, հոգեկան հիվանդությունների մասին բարձրաձայնող հասարակակն գործիչ: Հենց սրանով էլ նա զբաղվեց մինչև մահ՝ 2005թ.-ը:
    

. Բիլլի Միլիգան

Այս մարդու պատմությունը, թվում է, ինչ որ թրիլլեր ժանրի ֆիլմ է, սակայն սա իսկապես տեղի է ունեցել 1970-ականներին, ապա նոր առիթ դարձել ֆիլմերի ստեղծման համար: Օհիոյի պետական համալսարանում 1977թ.-ի հոկտեմբերի 14-26-ը տեղի էր ունեցել 3 առևանգում: Կանանց տարել էին մի ամայի վայր, կողոպտել ու բռնաբարել: Կանանցից յուրաքանչյուրը ոստիկանությանը նկարագրել է միանգամայն այլ բնավորությամբ մարդկանց. մեկը պնդում էր, որ իրեն առևանգողը գերմանական առոգանություն ուներ, մյուսը, որ չնայած այն ամենին, ինչ արել էր իր հետ, այդ տղան համեստ էր: Սակայն նրանք այդ տարբեր բնավորությամբ մարդկանց տեսքը նկարագրել էին նույն կերպ. հանցագործը մեկն էր՝ 22 ամյա Բիլլի Միլիգանը: Նա կանգնեց դատարանի առջև ու դարձավ առաջին մարդը, որն ազատ արձակվեց ինքնության դիսոցիատիվ խանգարման շնորհիվ: Նրա դատապաշտպանը պնդում էր, որ հանցագործություններն իրականացրել էին Միլիգանի ինքնություններից երկուսը՝ Ռեյգանը, որը Հարավսլավիայից էր, և Ադալանան, որը համասեռական էր: Ըստ տարբեր հետազոտությունների նա ուներ 24 ինքնություն՝ անգլիացի Արթուրը, ստախոս Ալանը, արվեստագետ Թոմին, դժվարություններն ու ցավերն ուսերին վերցնող 8 ամյա Դեյվիդը, հանցագործ Քեվինը, 4 ամյա խուլ Շոնն ու ուրիշներ: Հետաքրքրական է այն, որ յուրաքանչյուր ինքնություն կարողանում էր անել մի շարք բաներ, որ Բիլլի Միլիգանն իրականում չէր կարողանում՝ օրինակ հարմոնիկա նվագել, նկարել կամ անգլիական առոգանությամբ խոսել:

Միլիգանը մահացել է 2014թ.-ին 59 տարեկան հասակում: Նրա պատմության հիման վրա նկարահանվելու էր ֆիլմ՝ "The Crowded Room" անունով, որտեղ Միլիգանին ամենայն հավանականությամբ մարմնավորելու էր Լեոնարդո դի Կապրիոն:

2. Մարկ Փիթերսոնի դատավարությունը

1990թ.-ի հունիսի 11-ին 29 ամյա Մարկ Փիթերսոնը 26 ամյա մի կնոջ հետ գնաց սուրճ խմելու: Նրանք հանդիպել էին դրանից երկու օր առաջ ու կինը ցույց էր տվել նրան իր 21 ինքնություններից մի քանիսը: Սուրճը խմելուց հետո Փիթերսոնն առաջարկել է սիրով զբաղվել իր մեքենայում ու կինը համաձայնել է: Սակայն մի քանի օր անց Փիթերսոնին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Նրան տուգանել են հոգեկան խնդիրներ ունեցող մարդու հետ սիրով զբաղվելու մեջ, ասելով, որ կնոջ ինքնություններից երկուսը համաձայն չէին սեռական հարաբերություն ունենալ:

1. Սիբիլ

Շիրլի Մեյսոնը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա մայրը դաժանաբար ծեծում էր նրան, փորձարկումներ անում երեխայի վրա ու խողովակով նրա ստամոքսը սառը ջրով լցնում: Չափահաս տարիքում Մեյսոնը սկսել է հոգեբանական օգնություն ստանալ դաժան մանկության պատճառով ծագած հոգեկան խնդիրները հաղթահարելու համար: Նա պատմում է իր բժշկին, որ մի քանի անգամ արթնացել է հյուրանոցում ու գաղափար չի ունեցել, թե ինչպես ու ինչու է հայտնվել այնտեղ: Նա գնում էր խանութ այնուհետև կոտրված իրերի առջև կանգնում` չհասկանալով, թե երբ ու ինչպես է հասցրել ջարդել իրերը: Նրա ինքնություններից էին ֆրանսուհի Վիկին, գրող ու նկարիչ Մարսիան, շինարար Մայքը, վախկոտ Փեգին և այլն: Շիրլի Մեյսոնի պատմությունն ամենահայտնի պատմություններից է, որի հիման վրա էլ գրվել է «Սիբիլ» գիրքն ու նկարահանվել տարբեր սերիալներ ու ֆիլմեր: Դրանցից մի քանիսում գլխավոր հերոսը վերջում ապրում է ուրախ ու երջանիկ, բայց իրական կյանքում Շիրլին կախվածություն է ձեռք բերել հաբերներից ու իր հոգեբանից, որն էլ հոգ էր տանում իր մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5316 | 0 | 0
Facebook