Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

«Ստոր է ան, որ վեղար կու տայ այդ խելագար Ասողիկին, ու մեղսակից է ան՝ որ համաձայն կը գտնուի»...

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
12:16, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Ստոր է ան, որ վեղար կու տայ այդ խելագար Ասողիկին, ու մեղսակից է ան՝ որ համաձայն կը գտնուի»...
     Վերջերս շատ է խօսւում տնաքանդ ու կռուազան Ասողիկ քահանայ Կարապետեանի մասին։ Նախ յայտնենք, որ այս մէկը առաջին դէպքը չէ, որ Մայր Աթոռը նման խայտառակութեան առջեւ է գտնւում։ Ութսունական թուականներին Ս․ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանի տեսուչն էր ուխտադրուժ (նախկին վարդապետ) Եզնիկ քահանայ Պետրոսեանը, որ իր ամուսնութիւնից ու զաւակներ ունենալուց յետոյ որոշեց լքել իր կինն ու զաւակները, ու դարձեալ վեղար ստացաւ։ Կարծէք թէ այդ մէկի հակականոնական ընթացքը բաւարար չէր, Մայր Աթոռը տեղի տուաւ երկրորդ աններելի սխալի մը, երբ զինք անարժանաբար եպիսկոպոսացուց, ու աւելի ուշ արքութեան պատուին արժանացուց։
     Այստեղ հարկ է, որ փակագիծ մը բանանք։ Եպիսկոպոս կը դառնան այն միաբանները, որոնք թեմակալ առաջնորդ «կ'ընտրուին», ու աւելի ուշ, գնահատելով տարիներու իրենց ծառայութիւնը, իրենց կը տրուի արքութեան պատիւ։ Նաեւ պատահած է, որ վանքերում ծառայող միաբաններ ստացած են եպիսկոպոսական ձեռնադրութիւն, որը եղած է ըստ կարիքի, սակայն առանց արքութեան պատուի։
     Մեզի համար անհասկնալի է Եզնիկ եպիսկոպոսի ու Փառէն եպիսկոպոսի արքութեան պատիւ ստանալու պատճառը։ Հիմա այստեղ մի հարց է ծագում` արդեօ՞ք Մայր Աթոռը անմիջական կարիքը ունի եպիսկոպոսների։ Եղածները բաւարար չե՞ն։ Մի օրինակ տալու համար։ Մօտիկ անցեալում Արարատ վարդապետին նշակեցիք Մայր Տաճարի Լուսարարապետ ու եպիսկոպոսացուցիք։ Արժան եւ իրաւ։ Սակայն մի քանի ամիս ետք պաշտօնանկ արեցիք ու տեղը ուրիշ մի վարդապետ եպիսկոպոսացուցիք, որը բանից բամբակից խապար չի։ Հարցումը՝ ներկայիս ի՞նչ է պաշտօնը Արարատ եպիսկոպոսին։ Եթէ կաթողիկոսը պիտի չլսի լուսարարապետին, որովհետեւ ինքն է «կարգ ու կանոնը», ապա ի՞նչ հարկ կայ լուսարարապետի։
     Մի առիթով առաջարկել էի այս օրերի լուսարարապետ Յովնան եպիսկոպոս Յակոբեանին ուղղարկել Երուսաղէմ կամ Անթիլիաս, մի գուցէ բան կը սովորի։ Ու այս օրերուն, «ոչ այլոց օրինակ» ը դարձած է բազմաց օրինակ։ Հիմա հերթը հասել է Ասողիկ քահանային, որ լքելով իր երէցկինն ու անչափահաս դստրերը` ծունկի եկել է Գարեգին Բ․ի առաջ, վեղար կը խնդրի։ Ի հարկէ, իր երազը այնտեղ վերջանալու չի, նաեւ ցանկութիւնը ունի եպիսկոպոսանալու, որի համար Գարեգին Բ․ պատրաստ է զոհելու մեր Սուրբ Եկեղեցւոյ Հայրերու կողմէ վաւերացուած կարգ ու կանոն, որովհետեւ ինքն է, «կարգ ու կանոնը» ։
     Խորքին մէջ, Գարեգին Բ․ եկեղեցական իմաստով ոչնչութիւն է։ Այլապէս ինչո՞ւ իր դէմ պիտի յայտնուէին մեր եկեղեցւոյ զոյգ պատրիարքները՝ նորոգ վախճանեալ Մեսրոպ Արք․ Մութաֆեան եւ Նուրհան Արք․ Մանուկեան։ Տակաւին չխօսինք Հայ Եկեղեցւոյ այլ արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների մասին, որոնք հեռուն նստած` լռելեայն ատում են Ս․ Լուսաւորչի գահը զաւթողին։ Իսկ ինչ վերաբերում է իր շուրջ համախմբուած պնակալէզ միաբաններին՝ Արշակի (Սամօ), Գեւոլիկի, Բագրատիկի, Փառենիկի, Մարկոսիկի, Վահրամիկի, Համբարձումիկի եւ այլոց, սրանք թափթփուկներ են։ Հետեւաբար, ստոր է ան, որ վեղար կու տայ այդ խելագար Ասողիկին, ու մեղսակից է ան՝ որ համաձայն կը գտնուի։
    
     Յարգանքներով՝
     ԱՆԹՕ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2034 | 0 | 0
Facebook