Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փաշինյանի քուանշն ու Ալիևի բլեֆը

18:28, կիրակի, 10 մարտի, 2019 թ.
Փաշինյանի քուանշն ու Ալիևի բլեֆը

Արցախյան հարցում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը խառնել է բոլոր խաղացողների խաղաքարտերը: Ըստ էության' Հայաստանի ամեն ինչ կամ ոչինչ նոր ձևաչափը շփոթության մեջ է գցել Ալիևին:
     Ապրիլյան պայմանավորված պատերազմից հետո (պայմանավորվել էին կեղծ պատերազմի միջոցով ազատագրված տարածքների հանձնումը Ադրբեջանին), Ալիևը այլևս ռազմական ճանապարհով հարցի կարգավորումը խելքին մոտ չի համարում, քանի որ տեսավ և հասկացավ իր բանակի իրական մարտունակությունը:
     Զորավարժությունների միջոցով փորձում է առաջիկա հանդիպման ժամանակ փոխել Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը, սակայն ապարդյուն, քանի, որ Փաշինյանը լավ է հասկացել իրադրությունը և գիտակցված բանակցությունները տանում է փակուղի:
     Ալիևի իշխանությունը օրօրի ավելի հեղհեղուկ է դառնում, այս իրավիճակը սարսափեցնում է նրան, քանի որ իր հասարակությանը տարիներ շարունակ կերակրել էր Ղարաբաղյան խնդրի ադրբեջանամետ կարգավորման միֆով:
     Ստեղծված իրավիճակում Ալիևին մնում է համաձայնվել Հայաստանի նոր պայմաններին, որպեսզի բանակցությունները փակուղում չհայտնվեն, այսինքն Արցախի վերադարձ բանակցությունների սեղան: Այս կերպ Ալիևը հույս կունենա խուսափել քաղաքական կոլապսից: Իսկ Ալիևի բանակցությունների սեղանը լքելու պարագայում Հայաստանին մնում է հանրաքվե անցկացնել Արցախում և Հայաստանում Արցախը և ազատագրված տարածքները Հայաստանի Հանրապետության կազմում ընդգրկելու մասին …

Հ.գ.Դիվանագիտական առումով Հայաստանը ճիշտ պահին կատարել է քայլ Ձիով: Այնպես, որ իզուր են նախկին իշխանությունների վատատաեսական ցանկությունները, որպես քաղաքական գնահատական և վերլուծություն ներկայացնելը…
     Հ.գ.հգ Հնարավոր կարճատև պատերազմում մենք մեր կորցրած հողերի վերադարձի հարցը կլուծենք և մի բան էլ ավել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4264 | 0 | 0
Facebook