Հումորը գույն է տալիս մեր կյանքին
Մի աստվածավախ կին դիմում է քահանային. -Հա՛յր սուրբ, մեր մենաստանում երկու թութակ ունենք, բայց դրանք լուրջ խնդիր են հարուցում: -Ի՞նչ խնդիր է: -Երկու թութակն էլ էգ են ու բացի մի ամոթալի արտահայտությունից, ուրիշ ոչինչ չգիտեն ասել: -Այդ ի՞նչ արտահայտություն է: -Ասում են. «Մենք մարմնավաճառուհիներ ենք, կցանկանա՞ք մեզ հետ զվարճանալ»: -Օ՜, դա սարսափելի~ է, - բացականչում է քահանան, - բայց ես կարծես թե դրա լուծումն ունեմ: Եկեղեցի բերեք այդ թութակներին, ես դրանց իմ արու թութակների վանդակը կդնեմ: Քանի որ իմ թութակները սովորել են աղոթել ու Աստվածաշունչը կարդալ, համոզված եմ, նրանք ձեր էգերին կսովորեցնեն միայն Աստծուն փառաբանել ու աղոթել: Հաջորդ օրը միանձնուհին իր թութակներին հանձնում է քահանային, որն էլ դրանց տեղավորում է երկու արու թութակների վանդակում: Շուտով երկու էգ թութակներն սկսում են խոսել. -Մենք մարմնավաճառուհիներ ենք, ուզո՞ւմ եք մեզ հետ զվարճանալ: Եվ արու թութակներից մեկը մյուսին ասում է. -Բարեկա՛մս, հիմա արդեն կարող ես քո Ասվածաշունչը մի կողմ դնել…մեր աղոթքներն, ի վերջո, հասան Բարձրյալին: ***** Ոգելից խմիչքն ընտանեկան բոլոր դժբախտությունների աղբյուրն է, - հայտարարում է պրոպագանդիստն ակումբում հավաքված բանվոր ունկնդիրներին, - հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կինն ամուսնուց հեռանում է զուտ այն պատճառով, որ ամուսինը խմող է: Դահլիճից մեկն հարցնում է. -Ասացե՛ք, դրա համար կոնկրետ որքա՞ն պետք է խմել: ***** Մի կին դիմում է սեքսապաթոլոգին. -Բժի՛շկ, ամուսինս անկողնում շատ թույլ է, չգիտեմ ինչպես վարվեմ: -Իսկ ինչո՞վ եք նրան կերակրում: -Հիմնականում` կարտոֆիլով: -Անուշի՜կս, - ասում է սեքսապաթոլոգը, - մեկընդմիշտ հիշե՛ք, որ օսլայից միայն օձիքն է կանգնում: ***** Բժի'շկ, երբ խմում եմ, չեմ կարողանում ավարտել: -Այդ դեպքում մի՛ խմեք: -Բայց երբ չեմ խմում, չեմ կարողանում սկսել:
-Մի լավ խորհուրդ տուր, ի՞նչ անեմ՝ հարուստ, բայց տարեց այրո՞ւ, թե օժիտազուրկ երիտասարդ գեղեցկուհու, որին, ի դեպ, նաև սիրում եմ, հետ ամուսնանամ: -Իհարկե՛, երիտասարդ գեղեցկուհու հետ, չէ՞ որ գլխավորը սերն է: Ի դեպ, այդ ի՞նչ այրի է և որտե՞ղ է ապրում:
-Ուրեմն դու փողի համա՞ր ես ուզում ամուսնանալ: -Աստվա'ծ չանի, ես պարզապես ուզում եմ, որ իմ ապագա ամուսինը հաճելի տեսք և ուրախ բնավորություն ունենա: Իսկ եթե նա հանկարծ փող չունենա, կսկսի անհանգստանալ ու զայրանալ:
Զատկի օրը հարբած ռուս տերտերն առավոտյան բացում է սառնարանի դուռը, մեկ շիշ գարեջուր է հանում, մեկ շնչով դատարկում է այն ու գոհունակությամբ ասում. -Գարեջուրն անհերքելի ապացույցն է այն բանի, որ Աստված կա, որ նա մեզ սիրում է և ուզում է, որ մենք երջանիկ լինենք:
-Բժի՛շկ, - ասում է շփոթահար երիտասարդը, - իմ ծանոթ տղաներից մեկը կասկածներ ունի, թե վեներական հիվանդությամբ է վարակվել: -Դե ինչ ասեմ, - պատասախանում է բժիշկը, - տաբատդ իջեցրո՛ւ և ցո՛ւյց տուր քո ծանոթին:
-Միշե՛լ, ես քեզ կտրականապես արգելում եմ Պիերի հետ խաղալ: Նա շատ վատ տղա է: -Մայրի՛կ, իսկ ես լա՞վն եմ: -Իհարկե՛, դու շա՛տ լավն ես: -Կնշանամկի՝ Պիերը կարող է ինձ հետ խաղալ: ***** -Աստվա՛ծ իմ, դու շատ ընկճված տեսք ունես, Պոլ: -Պատճառն այն է, որ ես արդեն հոգնել եմ այս ամենից: -Բայց ի՞նչ է եղել: -Բոլորն ինձ ստախոս են անվանում: -Ես քեզ չեմ հավատում: ***** Կուզե՞ք ձեզ մի հեքիաթ պատմեմ, - հարցնում է հայրն իր երեք երեխաներին: -Այո՛, - միաձայն պատասխանում են երեխաները: -Մի անգամ մի կրիա բլուրն էր բարձրանում, - սկսում է հայրն իր հեքիաթը, հետո միանգամից լռում է: -Հետո՞, - հարցնում է երեխաներից մեկը: -Համբերի՛ր, ժամանա՛կ տուր, որ կրիան գագաթին հասնի: ***** Երկու մուկ զբոսնում են այգում, և հանկարծ մի չղջիկ է նրանց գլխավերևով անցնում: -Տեսա՞ր, - ասում է մկներից մեկը, - հրեշտակն անցավ: |